1918թ.-ի մայիսի 28 - Story 1
Story 1
12:06
1918թ.-ի մայիսի 28
1918թ.-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը



1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ առաջին հայկական հանրապետությունը:
Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր, ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:



Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականները, սովը և ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց:

1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:




Категория: Հայացք դեպի անցյալ | Դիտումներ՝ 317 | Ավելացրել է՝ Gani

Ավելացնել մեկնաբանություն


Смотри там все для ucoz очень много полезной инфы для ucoz.
Вот все о роке - социальная сеть для рокеров России
Также есть сайт, где можно посмотреть даты выхода игр без регистрации.
Также можете посетить официальный сайт Леонова и .
популярный сайт новинки игр на pc 2013 с обзорами авто.
Уделите также внимание рок сайт , лучшие рок песни