Երկնաքար? (տեսանյութ)



Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում երկնաքարի անկման հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ:
Նախնական տվյալներով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Հիմնականում տուժողների մոտ հայտնաբերվել են կտրվածքներ, որոնք առաջացել են պատուհանների պայթած ապակիների հետևանքով:
Այսօր առավոտյան ՌԴ Չելյաբինսկի շրջանում տեղի է ունեցել երկնաքարային անձրև: ՌԴ ԱԻՆ 20 հազար աշխատակից արդեն փորձում են վերացնել բնական այս երևույթի հետևանքները:
Իսկ Տեսախցիկը ֆիքսել է երկնաքարի անկումը Ռուսաստանում:
... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 527 Մեկնաբանություններ` (0)

Ավտովթարի է ենթարկվել «Եղբայրներ» հեռուստասերիալի Ռաֆոն



Այսօր երեկոյան ավտովթարի է ենթարկվել “Համազգային” թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը: Նա եղել է Երեւանի կենտրոնում իրար բախված երեք ավտոմեքենայից մեկի ղեկին: “Եղբայրներ” հեռուստասերիալում Ռաֆոյի դերակատարի առողջական վիճակը կայուն է:

Վթարի հետեւանքով դերասանը տեղափոխվել է հիվանդանոց: Անի Ամիրյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր ամուսինն այժմ “Նաիրի” բժշկական կենտրոնում է.“Միայն ինքն է եղել ավտոմեքենայում: Վիճակը լավ է: Գլխի հատվածում է թեթեւ վնասվածք ստացել: Իր ապահովության համար կմնա հիվանդանո ... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 485 Մեկնաբանություններ` (0)

Մահացել է «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը



21-ի առավոտյան մահացել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հեռուստախոհանոց» ծրագրի հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը: Նա 50 տարեկան էր, ուներ առողջական խնդիրներ. քաղցկեղով էր տառապում: Նրա հիվանդությունը միայն վերջերս էր գլուխ բարձրացրել: Երկու օր առաջ Հասմիկին վիրահատել են, սակայն այսօր նա մահացել է:

Հասմիկն ամուսնացած էր, ուներ երեխաներ ու թոռներ:

Հաղորդավարուհին աշխատում էր նաև Պ. Սևակի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

«Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկե ... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 502 Մեկնաբանություններ` (1)

Բիբերին նկարող պապարացին մահացել է



Ջասթին Բիբերին որսացող պապարացին մահացել է ավտոմեքենայի անվադողերի տակ: Լուսանկարիչը, նկարելով երգչի սպիտակ Ferrari-ին, ընկել այլ մեքենայի անվադողերի տակ եւ մահացել Լոս Անջելեսի համալսարանի Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում:

Ողբերգական միջադեպը տեղի է ունցել Լոս Անջելեսում: Ոստիկանությունը կանգնեցրել է Բիբերի ավտոմեքենան` ստիպելով շրջադարձ կատարել արագընթաց ճանապարհից:
Հայտնի է, որ Բիբերը չի եղել Ferrari-ի մեջ:

... Կարդալ շարունակությունը »

Կարդալ ավելին Դիտումներ` 596 Մեկնաբանություններ` (0)

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Դժբախտությունը տեղի է ունեցել 1988 թ․ դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11անց 41 րոպե: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքը (Շիրակամուտ(Նալբանդ)գյուղ(φ=40,9N;λ=440, 2E): Ուժգնությունը էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի: Գյումրիում - 9 բալ, Վանաձորում - 8-9 բալ, Ստեփանավանում - 9 բալ,Երևանում - 6 բալ:
Ավերված քաղաքների թիվը - 11
Ավերված գյուղերի թիվը - 58
Տուժած քաղաքների թիվը - 21
Տուժած գյուղերի թիվը - 342
Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ:
Զոհերի թիվը - 25000
Ցավակցում եմ բոլորիս այս կապակցությամբ: Թող աշխարհում այլև ոչ մի անգամ այսպիսի դժբախտություն չկրկնվի:

Կարդալ ավելին Դիտումներ` 648 Մեկնաբանություններ` (2)

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ


Խորապես ցավում եմ մեծ երգչուհու և հայրենասերի կորստի համար: Դա մեծ հարված էր բոլոին, ով քիչ թե շատ ճանաչում էր նրան:
Եթե երդչուհու հարազատները համաձայնվեն, ապա նրա հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում: ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները կազմակերպելու համար»:

Կարդալ ավելին Դիտումներ` 603 Մեկնաբանություններ` (1)

ԿԱՅԾԱԿԻՑ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԸ

Ռուսաստանի մայրաքաղաքի այգիներից մեկում կայծակը հարվածել է մարդկանց խմբին, որից տուժել է միանգամից 5 ուսանող:

Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության մի քանի մեքենա:
Բոլոր տուժածները 20-25 տարեկան երիտասարդներ են: Հաղորդվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Կարդալ ավելին Դիտումներ` 542 Մեկնաբանություններ` (0)

Լինդսի Լոհանը վթարի է ենթարկվել




Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Լիդսի Լոհանը տեղափոխվել է Սանտա Մոնիկայի հիվանդանոց՝ լուրջ վթարից հետո: Ոստիկանության տվյալների համաձայն՝ Լինդսիի «Պորշը» բախվել է բեռնատար մեքենայի: Նրա մեքենան խիստ վնասված է. դերասանուհին և իր ուղևորները փրկվել են շնորհիվ անվտանգության բարձիկների:  Լոհանի կյանքին վտանգ չի սպառնում: Վտանգ չի սպառնում նաև նրա ուղևորները կյանքին. նրանք բոլորը թեթև վնասվածքներ են ստացել:
Այժմ դերասանուհին լավ է զգում իրեն և կարող է շփվել հարազատների հետ:

Կարդալ ավելին Դիտումներ` 464 Մեկնաբանություններ` (1)

15-ամյա տղայի դի է գտնվել


Հունիսի 10-ին, ժամը 06.35-ին Նոր Ամանոս գյուղի մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակելու է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, Արարատի մարզային փրկարարական վարչության եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարարներ եվ հրշեջ֊փրկարարներ:Ժամը 11.45-ին Մեծամոր քաղաքի այգեգործական հողամասերի տարածքում հայտնաբերվել եւ փրկարարների կողմից տիղմից դուրս է բերվել Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 15-ամյա Կարեն Գալոյանի դին:


Կարդալ ավելին Դիտումներ` 489 Մեկնաբանություններ` (1)