18:25
Ադելը բեմ է վերադառնում


Հանրահայտ բրիտանացի երգչուհի Ադելը ծննդաբերությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանդիսատեսին։ Այս նշանակալից իրադարձությունը տեղի կունենա «Ոսկե գլոբուս» հարգված կինոմրցանակի հանձնաման արարողության ժամանակ։ Բոնդիանայի նոր սերիայում Ադելի կատարած Skyfall երգն առաջադրված է մրցանակի։ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 70-րդ արարողությունը տեղի կունենա հունվարի 13-ին «Բեւերլի Հիլթոն» հյուրանոցում։

լուրեր են շրջում, որ Ադելը սկսել է նոր ստուդիաան ալբոմ ձայնագրելու աշխատանքները։ Դա կլինի բրիտանուհու արդեն երրորդ «գլուխգործոցը» եւ, հավանաբար, կդառնա բազմաթիվ մրցանակների եւս մեկ թեկնածու։ Ադելն ինքն առայժմ լռում է իր ստեղծավգործական ծրագրերի մասին։ Թեեւ մայր դառնալուց հետո նա ընդհանրապես լռում է։

Կատեգորիա: Շոու բիզնես | Դիտումներ: 502 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն