21:35
Ամանորին թալանել են Apple-ի փարիզյան մասնաճյուղը


Փարիզում զինված դիմակավոր անձինք ներխուժել են Apple-ի խանութ և տարել ընդհանուր 1 մլն եվրոյի ապրանք:

Իրավապահների համաձայն` գողությունը տեղի է ունեցել երկուշաբթի` երեկոյան ժամը 9.00-ի սահմաններում:

«Նրանք լավ պատրաստված էին և օգտվել են այն առիթից, որ ոստիկանների մեծ մասն Ամանորին զբաղված է եղել Ելիսեյան պալատի մոտ հսկողություն իրականացնելով: Նրանք էլ օգտվել են ընձեռված հնարավորությունից»,- ասել է իրավապահներից մեկը:

Իրավապահները, սակայն, դեռ չեն հաստատում, որ ամերիկյան ընկերությանը հասցված վնասը կազմում է 1 մլն եվրո` պատճառաբանելով, որ ընկերությունը դեռ գնահատում է վնասի չափը:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 539 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Gani Hakobyan03.01.2013 14:56 Պատասխանել
wacko wink angry biggrin cry sad smile wacko tongue

Ավելացնել մեկնաբանություն