Story 1
14:39
Ամանորյա Աստղագուշակ 2013


Խոյ. 2013-ի ընթացքում մեկ անգամ չէ, որ մտովի կվերադառնաք նախորդ տարվա իրադարձություններին. անցյալից ապագա ձգվող թելերը չափից ավելի ամուր են, և միայն ձեր անհավատալի համառության շնորհիվ դուք կկարողանաք դրանք կտրել: Տարին կապված կլինի կարևոր բացահայտումների հետ, որոնք վերաբերում են սեփական բնավորությանը, ցանկություններին, տաղանդին, հակումներին: Հասկանալով այն, ինչը ձեզ համար անհասանելի էր, դուք կսկսեք շրջադարձային փոխել ձեր կյանքը: Ձմռան ամիսները կապված են լինելու նոր հնարավորությունների ի հայտ գալու հետ: Դուք ձեզ ազատ կզգաք, կաշխատեք սովորականից ավելի բեղմնավոր, կունենաք անսպասելի ծանոթություններ, կհանդիպեք ազդեցիկ մարդկանց: Օգտական ու հետաքրքիր կանցնեն աշխարհիկ միջոցառումները:
Գարնան սկիզբը էմոցիոնալ առումով բարդ կլինի, հենց այս ժամանակահատվածում կլինեն ամենաուժեղ ցնցումները: Կորցնելով վերահսկողությունը ձեր զգացումների վրա, դուք կսկսեք ձեր ձախողումների համար մեղավորներ փնտրել, ինչի հետևանքով շրջապատի հետ եղած հարաբերությունները կվատթարանան, կխորանան նախկին կոնֆլիկտները և կծագեն նորերը:
Համեմատաբար բարենպաստ կլինեն մայիս-հունիս ամիսները, երբ դուք հնարավորություն կունենաք վերականգնել ձեր ուժերը` <հաջորդ ճակատամարտերից առաջ>: Ամռան վերջն ու աշնան սկիզբը կլինեն բարդ ու լարված, սակայն` բեղմնավոր:
Հաջորդ ամիսներին դրական միտումների ազդեցությունը բավական համեստ կլինի, և շատ բան կախված կլինի միայն ձեր վարքագծից:

Ցուլ. 2013-ին դուք ձեզ կզգաք հենց այն մարդը, ում դիմում են խորհրդի ու օգնության համար, համարելով, որ նա ի վիճակի է հաղթահարել ինչպես իր, այնպես էլ` ուրիշների խնդիրները: Ողջ տարվա ընթացքում ձգտեք չստեղծել ունայնություն և խառնաշփոթ, ծայրահեղ զգույշ եղեք ձեր խոսքերում ու գործողություններում:
Առաջին ամիսները բարենպաստ են` կապված դրական միտումների ուժեղ ազդեցության հետ: Թե պրոֆեսիոնալ, և թե անձնական ոլորտում ամեն ինչ հարթ է ընթանում և դուք տագնապների ու անհանգստության առիթ, թվում է թե, չունեք:
Գարնան վերջին դուք կզգաք շրջապատի զգալի աջակցություն, ինչը բավական կթեթևացնի ձեր խնդիրները: Ամռան ամիսները փոքր հաղթանակների ժամանակահատվածն է, երբ դուք պետք է չթուլանաք և չկորցնեք իրավիճակի վրա վերահսկողությունը: Համառ աշխատանքի շնորհիվ դուք լուրջ պրոֆեսիոնալ հաջողությունների կհասնեք. Իսկ ահա անձնական կյանքում որոշ ծայրահեղ դրսևորումներ էմոցիոնալ դիսկոմֆորտի պատճառ կդառնան:
Առավել բեղմնավոր կլինի սեպտեմբերը, երբ դուք շատ բան կհասցնեք անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար:
Իսկ ահա տարվա մնացած ամիսները շատ ավելի բարդ կլինեն: Մինչև տարվա վերջ դուք ստիպված կլինեք ճոճվել յուրատեսակ էմոցիոնալ ճոճանակի վրա` մեկ հասնելով հաջողության գագաթը, մեկ ընկնելով հիասթափության սարդոստայնը:

Երկվորյակներ. Ձեզ համար 2013-ը հավասարակշռության որոնման տարի է: Դուք ձգտում եք բալանսի ու ներդաշնակության, նաև հաճույք ստանում այն իրողությունից, որ ձեր կյանքում ներկա են թռիչքներ ու անկումները, ուժեղ ապրումները, անհավանական արկածները:
Առաջին ամիսներին ձեզ տհաճ փուլ է սպասում. Ձեր բոլոր նախաձեռնությունները անհաջողության են մատնվում, շատ գործեր չեք կարողանում ավարտին հասցնել, պակասում են լավ գաղափարներն ու համառությունը:
Բոլոր առումներով առավել բարենպաստ կլինի ապրիլից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածը: Դուք ձեզ համոզված ու վստահ եք զգում, դեն եք նետել անտեղի տագնապներն ու կասկածները, լավատեսորեն եք նայում ապագա զարգացումներին:
Մնացած ամիսները կանցնեն բարեհաջող, եթե կարողանաք ճիշտ օգտագործել նախորդ ամիսներին ձեռք բերած փորձը: Դրանով դուք կխուսափեք սխալներից, հիասթափություններից և հույսերի փլուզումից: Առավել ծանր կլինեն նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսները, սակայն ձեզ կհաջողվի մինչև տարեվերջ իրավիճակը վերահսկելի դարձնել:

Խեցգետին. Ձեզ բարեհաջող ու բարեկեցիկ տարի է սպասում: Աստղերը խոստանում են, որ դուք կարող եք հանգստանալ ու վերականգնել ուժերը, ինչպես նաև ստանալ բազմաթիվ առիթներ դրական տրամադրությունների համար: Ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները անտարբեր չեն թողնի նաև ձեր մտերիմներին: Ձեզ կհաջողվի կարգավորել ձեր հոգու խորքում տեղի ունեցողը, ուղղորդել կյանքն այն հունով, որը ձեզ վաղուց հրապուրիչ էր թվում:
Ճիշտ է, պետք է խոստովանել, որ 2013-ը հանգիստ չես անվանի: Անդորրի փուլերին հաջորդելու են հակասություններով լի իրադարձություններ: Թե ինչպես ընդհանուր առմամբ կանցնի տարին, մեծապես կախված կլինի ձեր էմոցիոնալ վիճակից, և որքան ավելի փիլիսոփայորեն վերաբերվեք կյանքին, այնքան ձեզ համար ավելի հեշտ կլինի:
Տարվա առաջին կեսը կապված է վաղուց ձեզ տանջող ինչ-որ կարևոր հարցերի շուրջ պատասխանների փնտրտուքի հետ, դուք անվերջ կփորձեք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ձեր և ձեր շրջապատի միջև, և որքան էլ որ դա դժվար է, հետևանքներ անելիս պետք է անկեղծ լինեք ինքներդ ձեր հետ: Սեփական խղճի հետ կոմպրոմիսները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում:
Միայն մայիսի վերջերին իրեն զգացնել կտա դրական միտումների ազդեցությունը, սկսում է գործնական ու անձնական հարաբերությունների բարելավման ժամանակահատվածը: Զգուշորեն առաջ գնացեք և մինչև տարվա վերջ կկարողանաք հասցնել իրականացնել ձեր ծրագրած պլանների զգալի մասը:

Առյուծ. Տարվա աստղագուշակը ձեզ զգուշացնում է, որ մոտենում է ձեր կյանքի բավական բարդ ժամանակահատված, որը ձեզանից պահանջում է պատասխանատու որոշումներ և մտածված քայլեր: Դուք պետք է ոչ թե ուղղակի հեռատես ու հետևողական լինեք, այլև` չափազանց զգույշ, իսկ տարին էլ լավ կդասավորվի միայն դեպքում, երբ դուք անզուգական լինեք ձեր բոլոր գործողություններում: Ձեր ուժեղ կողմը` ձեր էությունը առավելագույնս լիովին ի ցույց հանելն է, այն դեպքում, եթե դա պահանջում է իրավիճակը: Աստղերը ձեզ խոստանում են փառահեղ հաջողություններ ստեղծագործական աշխատանքում:
Տարվ առաջին եռամսյակը հիմնականում կապված կլինի ձեր կողմից շրջապատին ներկյացված պահանջների աճով, ինչով պայմանավորված կլինեն մի շարք տարաձայնություններն և հոգեբանական լարվածությունը:
Մայիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը առավել բեղմնավոր կլինի և հաջողություն կբերի գործնական ու ֆինանսական առումներով: Սակայն այդ նույն ժամանակ կարող են լուրջ խնդիրներ ծագել ընտանեկան հարաբերություններում: Չի բացառված, որ այդ հատվածում ձեր կյանքում շեշտակի փոփոխություններ տեղի ունենան, որոնց ձեզ շատ դժվար կլինի հարմարվելը:
Տարվա վերջը կապված կլինի գործերով, որոնք դուք ստիպված կլինեք անել միայնակ` շրջապատից գաղտնի: Զգույշ եղեք` եթե ձեզ բացահայտեն, ապա լուրջ բարդություններ կունենաք:

Կույս. Եկող տարին կնշանավորվի այն բանով, որ դուք կվերադառնաք այն խոշոր նախագծերին, որոնք ժամանակին սկսել էիք, սակայն հետո` հանգամանքների բերումով ստիպված եք եղել կիսատ թողնել: Եթե ձեր մոտ ժամանակին ինչ-որ բաներ չեն ստացվել, ապա ամենայն հավանականությամբ կստացվի այս տարի:
Բոլոր առումներով բարենպաստ ժամանակահատվածը տարվա առաջին կեսն է, ընդ որում` այն կսկսկի հենց հունված ամսից: Այս փուլում նաև շատ հաջող զարգացումներ կլինեն ընտանեկան հարաբերություններում և կլուծվեն մի շարք վաղուց փակուղի մտած հարցեր: Կարող են բացվել պրոֆեսինալ մի շարք նոր հեռանկարներ, չի բացառվում կարիերայի աճ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար փուլը կապված կլինի նոր հետաքրքրությունների և հրապուրանքների հետ: Որքան ավելի լուրջ վերաբերվեք ձեր ցանկություններին, այնքան ավելի հավանական կլինի դրանց իրականացումը:
Հաջորդ ամիսներին, ցավոք, կգերիշխեն բացասական միտումների ազդեցությունները, և ձեզ համար առկա խնդիրների լուծումը կդառնա ավելի բարդ: Տարվա վերջին դուք կարող է դժգոհ լինեք ինքներդ ձեզանից ու շրջապատից, ինչը անպայման կոնֆլիկտների առիթ կտա:

Կշեռք. Որպեսզի ձեզ համար առավել հասկանալի լինի, թե ինչ են պատրաստել աստղերը այս տարի, դու պետք է ետ նայեք: Հիշեք` ունեցել եք արդյոք վերջին ամիսներին այնպիսի զգացում, թե չեք ապրել <լրիվ ռեժիմով>, այլ ընդամենը նախապատրաստվում էիք մի ինչ-որ փառահեղ փուլի: Եթե այո, ապա իմացեք, որ հիմա հենց այդ ժամանակահատվածն է, երբ դուք սկսում եք նոր կենսափուլ` լի մեծ հաղթանակներով:
Հունվարից մինչև մարտը կանցնի բավական բեղմնավոր, սակայն կլինի շատ հոգնեցուցիչ: Այս ընթացքում դուք պետք է ամուր կանգնած մնաք ձեր տեսակետների վրա բոլոր այն վեճերում, որոնք ստիպված կլինեք վարել ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում:
Հաջորդ ամիսները կլինեն ավելի հանգիստ, ձեր էմոցիոնալ վիճակը բավական կայուն է, և դուք համոզված եք, որ բոլոր առկա խնդիրները լուծելի են: Այս բարենպաստ ժամանակահատվածը կտևի մինչև սեպտեմբերի վերջ:
Վերջին ամիսները հիմնականում կապված են ծանր, սակայն արդյունավետ աշխատանքի հետ: Ձեզ համար շատ օգտակար կլինի նախկին փորձը: Ձեզ շատերը խորհուրդներ կտան, սակայն ձեր ներքին ձայնը ձեզ կհուշի, թե ինչպես ճիշտ վարվել:

Կարիճ. Տարվա աստղագուշակը ձեզ զգուշացնում է, որ ձեր կյանքում սկսվում է էմոցիաներով հագեցած ժամանակահատված: Հանգստությունը, իհարկե, ձեր տարերքը չի լինի և դուք չեք դժգոհի էմոցիաների պակասից:
Ձմռան ընթացքում դուք կձերբազատվեք այն ամենից, ինչը ձեզ պետք չէր, և չնայած նպատակները, որ դրել էիք ձեր առջև, դեռ մոտալուտ չեն, սակայն դուք կասկած չեք ունենա, որ դրանց հասնելու եք: Պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակահատվածում իրադարձությունների ընթացքը քիչ բանով է կախված ձեր ընտրած վարքագծից, քանի որ գործի են դրվել ավելի հզոր միջոցներ:
Գարնան սկիզբը կլինի լարված, և դրական ու բացասական միտումների ազդեցությունները հավասաապես իրենց զգացնել կտան, իսկ դուք էլ ձեզ կզգաք ճակատագրի ճոճանակի վրա, իսկ ճոճքի ամպլիտուդն էլ գնալով կմեծանա:
Առավել բարդ ժամանակահավածը կսկսի օգոստոսին և կտևի մինչև տարվա վերջ: Այս հատվածը կապված կլինի լուրջ անհաջողությունների, վրիպումների, գործերում թույլ տված սխալների հետ: Հնարավոր են լուրջ կոնֆլիկտներ ընտանիքում, չի բացառվում հարաբերոթյունների խզում, ինչը երկար ժամանակ իրեն զգացնել կտա ձեր կյանքում:

Աղեղնավոր. Տարին, ընդհանուր առմամբ, ձեզ համար կլինի հավասարակշռված, բեղմնավոր ու տպավորություններով հագեցած: Կարևոր է, որ դուք ինքներդ կողմնորոշվեք ձեր համար գերակա ուղղությունների մեջ և ժամանակին ու ճիշտ հետևություններ անեք: Դուք պետք է նաև շատ բան սովորեք` ինչպես պրակտիկ, այնպես էլ` փիլիսոփայական առումներով:
Տարվա առաջին կեսը կլինի համեմատաբար լարված և ձեզանից մեծ լարվածություն կպահանջի: Գարնան գալու հետ, լարվածությունը մի փորք կթուլանա և դուք ավելի մեծ տեղ կտաք ստեղծագործ աշխատանքին, նորարարական գաղափարներին:
Ամռանը կունենաք հետաքրքիր ուղևորություններ, բազմաբնույթ տպավորություններ, որոնք ձեզ կօգնեն ճիշտ հետևություններ անել և կողմնորոշվել հետագա գործողություններում:
Տարվա վերջը հիասթափությունների առիթ կտա, քանի որ կզգաք, որ չհասցրեցիք հասնել ձեր առջև դրված նպատակներին: Լարված կանցնեն անձնական շփումները, ընտանեկան հարաբերություններում ստիպված կլինեն որոշ փոփոխություններ մտցնել:

Այծեղջյուր. Աստղերը խոստանում են, որ տարվա ընթացքում շռայլորեն վարձահատույց կլինեք նախկինում արված գործերի համար: Ավելին, հնարավորություն կնձեռնվի փոխհատուցել նախկինում կրած որոշ կորուստները, ուղղել որոշ սխալներ, ընդ որում` ոչ միայն ձեր, այլև` ուրիշներինը:
Տարին կսկսկի շատ հետաքրքիր ու բազմախոստում փուլով: Կլինեն ուղևորություններ` նոր հետաքրքիր ծանոթություներով ու տպավորություններով: Ձեզ ուրախացնում է նոր գիտելիքներ ստանալու ցանկացած հնարավորությունը և զարմանալի չէ, որ այդ ժամանակահատվածում դուք լրջորեն կմտածեք ձեր մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ:
Գարնան վերջը կապված կլինի զգալի պրոֆեսիոնալ հաջողությունների հետ: Այդ հատվածում դուք գլխովի կթաղվեք գործի մեջ, մոռանալով ընտանեկան ու անձնական հարաբերությունները:
Ամառը հանգիստ կանցնի, այն գործնականում զերծ կլինի էական իրադարձություններից և կյանքում շեշտակի փոփոխություններից:
Հակասական կլինի աշունը և դուք ստիպված կլինեք շատ մանևրել տարբեր հոսանքների միջև:
Դեկտեմբերը կլինի բարդ էմոցիոնալ առումով և դուք կկասկածեք ձեր ընտրած կենսուղու արդարացված լինելը: Բարեբախտաբար, այդ հոգեվիճակը երկար չի տևի:

Ջրհոս. Աստղերը ձեզ տեղեկացնում են, որ 2013-ին դուք ձեզ կարող եք միանգամայն բախտավոր մարդ համարել, քանի որ ձեր ձեռնարկումները մեծամասամբ հաջող կլինեն, հաղթանակները կտրվեն համեմատաբար հեշտությամբ, իսկ նպատակներին հասնելը ձեր համար խաղուպար կլինի: Երբեմն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և այնուամենայնիվ ամեն ինչ տանում է այնտեղ, ուր պետք է, ընդ որում` բավական հեշտությամբ:
Մինչև ձմռան վերջը դուք կտրվեք երևակայությանն ու երազանքներին, չձեռնարկելով ոչ մի կարևոր բան: Իսկ հետո պետք է անպայման սկսել գործելը, անգամ եթե ծուլությունը իրեն զգացնել տալ:
Մինչև ամռան կեսերը որևէ էական բան տեղի չի ունենա, չհաշված մանր իրադարձությունները, որոնց պատճառա-հետևանքային կապը հեշտ չի լինի հաստատելը; Օգոստոսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը վերին աստիճանի բեղմնավոր կլինի. այն հարմար կլինի բոլոր տեսակի ձեռնարկումների համար: Թե գործնական, և թե անձնական ոլորտներում տեղի կունենան էական դրական փոփոխություններ, ձեզանից ընդամենը պետք կլինի վստահել իրադարձությունների բնական ընթացքին:
Վերջին ամիսները կլինեն բարդ ու ձեզանից կպահանջեն համառություն, կայունություն և հետևողականություն, ուժերը համախմբելու, ժամանակին ռիսկի դիմելու ունակություն:

Ձկներ. 2013-ի աստղագուշակը կուրախացնի բոլոր այն Ձկներին, ովքեր համոզված էին, որ 2012-ն իրենց համար անհաջող ստացվեց: Շատ բան դրականորեն կփոխվի, ձեր առջև կբացվի նոր հնարավորությունների մի ողջ դաշտ, կունենաք շանս առաջ գնալու պրոֆեսիոնալ ոլորտում, հասնելու նրան, ինչին վաղուց ձգտում էիք: Հաջողությունները հեշտությամբ են տրվում, իսկ արդյունքներն էլ իրոք գերազանց են:
Տարվա սկիզբը ամենահարմար պահն է պլաններ կառուցելու համար: Որքան ավելի համարձակ ու մասշտաբային լինեն դրանք, այնքան ավելի լավ:
Մինչև ամռան կեսերը շատ բան կփոխվի ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական ոլորտներում: Բոլոր իրադարձությունները, որ տեղի կունենան այս փուլում, էական դեր կխաղան ձեր հետագա կյանքում: Հաջողության մեջ համ,ոզվածությունը, կենսուրախությունը և լավատեսությունը ձեզ առավել հմայիչ կդարձնեն:
Օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում դուք կարող եք զգալի գումարներ վաստակել: Սա ամենահարմար պահն է սեփական բիզնեսում ներդրումներ անելու, գործն ընդլայնելու համար:
Տարվա վերջում կլինեն բարդություններ և թյուրիմածություններ, սակայն դուք արժանապատվորեն դուրս կգաք բոլոր իրավիճակներից: Նոյեմբերն ու դեկտեմբերը լավագույն ամիսներն են ամուսնանալու համար:

Категория: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ՝ 179 | Ավելացրել է՝ Dave

Ավելացնել մեկնաբանություն


Смотри там все для ucoz очень много полезной инфы для ucoz.
Вот все о роке - социальная сеть для рокеров России
Также есть сайт, где можно посмотреть даты выхода игр без регистрации.
Также можете посетить официальный сайт Леонова и .
популярный сайт новинки игр на pc 2013 с обзорами авто.
Уделите также внимание рок сайт , лучшие рок песни