14:32
ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆ


ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ Ծնվել է 1978թ. օգոստոսի 12-ին, Երևանում: Դերասան Ժան-Պիեր Նշանյանի և դերասանուհի Շաքե Թուխմանյանի որդին է: 1980թ. տեղափոխվել է Լոս Անջելես: Արվեստի առաջին քայլերն արել է տեղի «Howard Fine Acting» ինստիտուտում, որն ավարտել է 1998թ. և ընդունվել միանգամից 2 կրթական հաստատություն` Ստելլա Ադլերի դերասանական ակադեմիա և Էրիկ Մորիսի դերասանական ինստիտուտ: 2002թ. ավարտել է դերասանական կրթությունը և դարձել է Լի Ստրասբուրգի անվան «Դերասանի Ստուդիա»-յի ցմահ անդամ, որի նախագահն է դերասան Ալ Պաչինոն:



Առաջին դերը խաղացել է 8 տարեկան հասակում` Է.դը Ֆիլիպպոյի «Ծննդյան տոներն սենյոր Կուպելոյի տանը» ներկայացման մեջ: 1989թ. խաղացել է Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ: Գլխավոր դերեր է կերտել 1998թ. նկարահանած «Dreaming in color» և 1999թ. նկարահանած «Palco and Hirsch» հոլիվուդյան ֆիլմերում: 2000-06թթ ԱՄՆ-ում կերտել է մի շարք դերեր տարբեր ներկայացումներում` Թ.Ուիլիամսի «Տրամվայի ցանկություն», Ա.Միլլերի «Վաճառողի մահ», «Տեսարան կամուրջից», Ք.Գուսի «Խաղում ենք Համլետ», Վ.Շեքսպիրի «Համլետ» և այլն:



2003-07թթ սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի օպերային բաժնում, 2007-12թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային բաժնում: 2011թ-ից երգում է Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի Հայաստանում և արտերկրում: 2012թ-ին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալում:



Արման և Ժան Նշանըանները <<Գտնված երազի>> հյուր





ՀԱՅՈՒՀԻ ԳԵՂԵՑԻԿ

Հայուհի գեղեցիկ, այս բարդու շուաքում,
Իմ հոգին գերեցին, աչքերդ երկնագոյն,
Ես ինչու սիրեցի աչքերդ կապուտակ,
Իմ սիրտը գերեցիր հայեացքով`հուր կրակ:

Քո լուսնեակ պատկերով ինձ հանգիստ չես տալիս,
Սիրահար իմ սրտի, նուրբ լարերն են լալիս,
Հայուհի գեղեցիկ, այս բարդու շուաքում,
Իմ հոգին գերեցին, աչքերդ երկնագոյն:

Ախ ինչու չես գալիս, ճամբադ շատ պահեցի,
Կարկաչող ջրերի հովերը սահեցին,
Երազում թէ արթուն քո աչքերն եմ տեսնում,
Մեր սիրոյ պարտէզում քո երգերն եմ յիշում:

Զեփիւռի հետ արի, քո կարօտն եմ քաշում,
Մեղմաշող անցեալի յուշերն են ինձ մաշում,
Ախ ինչո՞ւ չես գալիս ճամբադ շատ պահեցի
Կարկաչող ջրերի հովերը սահեցին:





Դիտումներ: 1227 | Ավելացրեց: Gani | Տեգեր: օպերային երգիչ, Դերասան | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն