19:05
«Աշխարհի ամենաաղքատ նախագահը»

Աշխարհի ամենաաղքատ նախագահի համարումն ունեցող ուրուգվայցի Խոսե Պեպե Մուխիկայի լուսանկարը, որն արվել է նրա հանգստի ժամանակ, մեծ տարածում է գտել համացանցում:
Անցած տարի նա հայտնի էր դարձել որպես «աշխարհի ամենաաղքատ նախագահ», երբ հայտնել էր, որ իր աշխատավարձի 90 տոկոսը տրամադրում է բարեգործության. ամսական 12.500-ից իրեն է պահում միայն 1.250 ԱՄՆ դոլար:
Ուրուգվայի նախագահն ու իր տիկինն անգամ նախագահական պալատում չեն լինում. նրանք բնակվում են մայրաքաղաք Մոնտեվիդեոյին մոտ մի ագարակում:
Տարածված լուսանկարում նախագահն ու իր տիկինը հասարակ հագուստով են, առանց թիկնապահների, վայելում են մաքուր օդը: Նրանց լուսանկարել էր Facebook-ի օգտատերերից մեկը՝ Օսկար Կասինին: Լուսանկարի հրապարակումից շատ չանցած դա տարածվել է 8.000 անգամ:
Նույն լուսանկարը Twitter-ում տարածելով՝ Օսկար Կասինին գրել է. «Մենք թերևս աշխարհի միակ երկիրն ենք, որտեղ նախագահն ու առաջին տիկինը դուրս են գալիս առանց թիկնապահների և ուր ուզեն: Եվ դա այն հարգանքի շնորհիվ, որը մարդիկ տածում են նրա հանդեպ: Օրհնյալ Ուրուգվայ»:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 549 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն