18:36
Աստղային ապահովագրություններ:


1982 թվականին մոլագարը հարձակվեց դերասանուհի Թերեզա Սալդանայի վրա, այլանդակելով նրա դեմքը եւ զրկելով կինոյում նկարահանվելու հնարավորությունից:

Այս պատահարը աստղերին շատ բան սովորեցրեց:

Միլիոններ բերող իրենց արտաքինի համար անհանգստանալով, աստղերը սկսեցին ապահովագրել իրենց «աստղային» մարմնի մասերը:

1.Սուպերմոդել Հայդի Քլումի ոտքերը ապահովագրված են 3 մլն դոլարով: Ընդ որում, մի ոտքն «ավելի թանկ» է գնահատվել, քանի որ դրա վրա փոքրիկ սպի կա:


2.Եթե որեւէ բան պատահի դերասանուհի Ջեյմի Լի Կյորտիսի ոտքերի հետ, ապա նա ապահովագրական ընկերությունից 1 միլիոն դոլար կստանա:


3.«Գինեսի» գրքի ռեկորդակիր, աշխարհում ամենաարագ չեչոտկա պարող Մայքլ Ֆլեթլին իր ոտքերը ապահովագրել է ոչ ավել, ոչ պակաս` 42 միլիոն դոլարով:


4.Զինեդին Զիդանի ոտքերը «գնահատվել են» 30 մլն դոլար:


5.«Ռոլինգ Սթոունզի» Կիտ Ռիչարդսը իր միջնամատը ապահովագրել է 1,75 մլն. դոլարով:


6.Բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտը իր ձայնը ապահովագրել է 600.000 դոլարով:


7.ամերիկացի երգիչ եւ երաժիշտ Բրյուս Սփրինգստինը իր ձայնը գնահատել է 6 մլն դոլար


8.3.2 մլն դոլար` այսքան են գնահատել Թինա Թերների ձայնը:


9.Կլաուդիա Շիֆերի դեմքը ապահովագրված է 7 մլն դոլարով:


10.Քրիսթի Թերլինգտոնի դեմքի համար ապահովագրական ընկերությունները պատրաստ են վճարել 1 մլն դոլար:


11.Ջուլիա Ռոբերտսի լեգենդար ժպիտը ապահովագրված է 30 մլն դոլարով:


12.Եթե դերասանուհի Ամերիկա Ֆերերայի ատամներին մի բան պատահի, ապա նա ապահովագրական ընկերություններից կստանա 14 մլն դոլար:


13.Ավստրալացի կրիկետ խաղացող Մերվ Հյուզը իր հիասքանչ բեղերը ապահովագրել է 350.000 դոլարով:


14.Ջենիֆեր Լոպեսի հետույքը ապահովագրական ընկերությունները գնահատել են 38 մլն դոլար:


15.Քանթրի ոճի ամերիկյան երգչուհի Դոլլի Պարթոնը իր կուրծքը ապահովագրել է 600.000 դոլարով:


16.7 մլն դոլար` հենց այսքան գումարով է ապահովագրել իր կրծքավանդակի մազերը բրիտանացի երգիչ Թոմ Ջոնսը:


17.Միք Ջագերի առնանդամը ապահովագրական ընկերությունները գնահատել են 1.7 մլն դոլար:


18.Նախկինում աստղերը չէին էլ երազի նման աստղաբաշխական գումարների մասին: Այսպես, հայտնի պարող Ֆրեդ Աստերի յուրաքանչյուր ոտքը գնահատվել էր ընդամենը 75.000 դոլար:


19.Իսկ դերասանուհի Բետտի Գրեյբլի ոտքերի ապահովագրման գումարը` 1 մլն դոլար, պարզապես ապշեցուցիչ էր թվում:


20.Տաղանդավոր դերասանուհի եւ երգչուհի Մարլեն Դիտրիխի ձայնը եւս գնահատվում էր 1 մլն:


21.Ռուսական աստղերը եւս հետ չեն մնում: Օրինակ, Վալերի Լեոնտեւի ոտքերը ապահովագրված են 10 հազար դոլարով:


22.Իսկ Զեմֆիրայի ձեռքերի մատները «արժեն» 170.000 դոլար:


23.Սերգեյ Զվերեւի ձեռքերը ապահովագրված են 1 մլն դոլարով:


24.Նիկոլայ Բասկովի ձայնը ապահովագրված է 2 մլն դոլարով:


25.Վիտասինը` 2.5 մլն, սակայն այն դեպքում, երբ երգիչը ձայնը կորցնի 10 օրից ավել ժամանակով:
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 564 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն