21:02
Ավտովթարի է ենթարկվել «Եղբայրներ» հեռուստասերիալի Ռաֆոն


Այսօր երեկոյան ավտովթարի է ենթարկվել “Համազգային” թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը: Նա եղել է Երեւանի կենտրոնում իրար բախված երեք ավտոմեքենայից մեկի ղեկին: “Եղբայրներ” հեռուստասերիալում Ռաֆոյի դերակատարի առողջական վիճակը կայուն է:

Վթարի հետեւանքով դերասանը տեղափոխվել է հիվանդանոց: Անի Ամիրյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր ամուսինն այժմ “Նաիրի” բժշկական կենտրոնում է.“Միայն ինքն է եղել ավտոմեքենայում: Վիճակը լավ է: Գլխի հատվածում է թեթեւ վնասվածք ստացել: Իր ապահովության համար կմնա հիվանդանոցում, բայց այսօր էլ կարող էր տուն գալ, վտանգավոր ոչինչ չի եղել”:

Ի դեպ, զույգն օրեր առաջ է վերադարձել ճամփորդությունից. նրանք հանգստացել են Բարսելոնում ու Պրահայում: “Ըստ երեւույթին, մի քանի օր տանը կհանգստանա, նոր կանցնի նկարահանումներին: Բայց եթե կարիք լինի, կկարողանա շարունակել աշխատանքը”,-նշել է Անին:



Կատեգորիա: Ավտովթարներ, Դժբախտ պատահարներ | Դիտումներ: 483 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն