12:05
Այս օրը Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը


Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը

1922թ. այս օրը Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը, որը 1937թ. կոչվեց Գաբրիել Սունդուկյանի անունով:
Թատրոնը բացեց իր վարագույրը՝ Սունդուկյանի «Պեպոն» հռչակելով ծնննդյան վկայագիր և ծրագրային արժեք:

Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը մարմնավորեցին հանդիսականի մոտ երկար հիշվող կերպարներ։

Թատրոնի ստեղծման ու զարգացման մեջ մեծ է դերուսույց Լևոն Քալանթարի ծառայությունը։



Թատրոնի խաղացանկում մնայուն պիեսներ էին հայ դրամատուրգիայից «Պատվի համար»-ը, «Նամուս»-ը, «Չար ոգի»-ն, «Պեպո»-ն, օտար հեղինակներից՝ «Օթելլո»-ն, «Լիր արքա»-ն և այլ գործեր։

Առանձնանում է հայ բեմի ականավոր վարպետ Վահրամ Փափազյանի խաղը Շեքսպիրի ստեղծագործություններում։ Հանրահայտ է նրա խաղացած Օթելլոն։


Հրաչյա Ներսիսյանի խաղն աչքի էր ընկնում հուզական մեծ ուժով։


1920-30-ական թվականներին դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության որոշ շրջկենտրոններում։ Երևանում գործում էին պատանի հանդիսատեսի և ռուսական դրամատիկական թատրոնները։ Շրջիկ թատերախումբ գոյություն ուներ Ամո Խարազյանի ղեկավարությամբ։

Թատրոնում աշխատել են նշանավոր դերասաններ Հասմիկը, Վ. Փափազյանը, Ա. Ոսկանյան, Հ. Ներսիսյան, Ա. Ավետիսյան, Գ. Ջանիբեկյան և ուրիշներ:


Կատեգորիա: Հայացք դեպի անցյալ | Դիտումներ: 669 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
KNARIK BABAYAN26.01.2013 18:49 Պատասխանել
Shat karevor or

Ավելացնել մեկնաբանություն