21:45
Բոլորից հեռու . . .


Նա ապրում էր բոլորից հեռու . . . Այդ ճանապարհով անցնում էր միայն ինքը, այն էլ հազվադեպ: Մարդ, որ ապրում էր իր ստեղծած երաժշտությամբ: Մարդ, որ չգնահահատվեց: Նրա փոքրիկ սենյակը զարդարում էր մի բան` դաշնամուր, որով նա տասնյակ երգեր է գրել, բայց . . . վերջին 20 տարում չկար մեկը, որ գնահատեր Լևոնի ստեղծածը: Ուղիղ 20 տարի առաջ նա երջանիկ քայլում էր այս արահետով բայց ոչ միայնակ` սիրելին հետն էր:

Նա բոլորի նման չէր . . . կարող էր անվերջ նստել և նայել նոտաներին, որոնք նա իր մատիտով նկարել էր թղթին և երգել` մտքում: Խոսում էր մտքում, արտասվում մտքում: Ինչո՞ւ . . .

Նա  կարող էր հանճար դառնալ, եթե այդ քաղաքում գնահատեին իրեն: Իսկ ո՞ւր են նրա բարեկամները . . . ո՞ւր են ընկերները, չէ որ նրանք Լևոնի հետ էին  երբ նրա մոտ ամեն ինչ կարգիներ . . .

 

Երբեք չմոռանաս ընկերոջդ: Զանգիր նրան հենց այս պահին, հնարավոր է նա այժմ քո կարիքը ունի:

Լիլիթ  Վարդանյան

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 886 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն