18:18
Քիմ Քարդաշյանն ու նրա սիրեցյալ Քանյե Ուեսթը սպասում են իրենց առաջնեկին

Իրապատում շոուների հայկական ծագումով ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա սիրեցյալ Քանյե Ուեսթը սպասում են իրենց առաջնեկին:
Աստղի հղիության մասին հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Ատլանտիկ Սիթիում տեղի ունեցած համերգի ընթացքում Ուեսթն ասել է հանդիսատեսին. «Դադարեցրե՛ք երաժշտությունն ու ուրախացե՛ք իմ երեխայի մոր համար»։
Քարդաշյանի հղիության լուրն իմանալուց հետո նրա քույրերն ու մայրը ոգևորված թվիթեր են արել՝ ասելով, թե որքան ուրախ են և անհամբեր սպասում են փոքրիկի լույս աշխարհ գալուն։
Զույգն արդեն հանդիպում է 8 ամիս և երեխա ունենալու մասին լուրերն ավելի վաղ էլ են հայտնվել, սակայն դրանք այդպես էլ մնացել են խոսակցությունների մակարդակին և երբևէ չեն հաստատվել Քարդաշյանի և Ուեսթի կողմից։ Հիշեցնենք, որ Քարդաշյանը դեռևս ամուսնացած է բասկետբոլիստ Քրիս Համփրիսի հետ, ինչը դատական երկարատև քաշքշուկի հետևանք է։
Կատեգորիա: Աշխարհի նորություններ | Դիտումներ: 478 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն