14:21
Գրիլզ. ատամների ամենատարածված զարդարանքը (ֆոտո)


Ատամների խնամքի միջոցները հայտնի էին դեռեւս հին ժամանակներում: Իսկ գեղեցիկ ատամների նորաձեւությունը եկել է հին եգիպտացիներից: Այն ժամանակներում իրեն հարգող յուրաքանչյուր եգիպտացի պետք է ճերմակ մարգարտաշար ատամներ ունենար: Դրա համար նրանք օգտագործում էին մաստիկայի ծառի տերեւներ, չոր խունկ եւ անուշահոտ խեժ: Իսկ Ասիայում հարսնացուների մոտ ավանդույթ էր ատամները սեւ ներկելը՝ օտար տղամարդկանց հայացքներից խուսափելու համար: Այդ նաեւ համարվում էր կանացի ժպիտի գեղեցիկ լրացում: 18-րդ դարի վերջին նորաձեւություն մտան ոսկե ատամնաշարերը: Աստիճանաբար ատամների զարդարանքի նորաձեւությունը փոխվեց, իսկ այսօր նոր միտում կա. ատամների գրիլզ:

Գրիլզն ատամների համար հանովի ոսկերչական զարդ է: Թանկարժեք «ճաղավանդակները» դնում են ատամնաբույժների օգնությամբ մի քանի ատամի, կամ էլ, հաճախորդի ցանկությամբ, բոլոր 32 ատամի վրա: Այն պատրաստում են արծաթից, ոսկուց, պլատինից եւ ադամանդներից: Գրիլզը թանկ հաճույք է, եւ ոչ բոլորը կարող են իրենց նման ճոխություն թույլ տալ: Ըստ Ատամնաբույժների ամերիկյան ասոցիացիայի, որը գործում է 1859 թվականից, այդ զարդերն ատամներին առանձնապես չեն վնասում:

Ի դեպ, ամռան ընթացքում գրիլզի հանդեպ իրենց սերը ցուցադրեցին շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Մադոննան, Ռիհանան, Բեյոնսեն, Մայլի Սայրուսը, Հարրի Սթայլսը, Ջասթին Բիբերը եւ, իհարկե, Քիմ Քարդաշյանը:









Աղբյուրը՝ http://style.news.am/arm/news/7456/grilz-atamneri-amenataratsvats-zardaranqy-foto.html
Կատեգորիա: Շոու բիզնես | Դիտումներ: 861 | Ավելացրեց: Dave | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն