12:22
Հայոց Մեծ Եղեռն


Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն: 



Արևմտահայերի ցեղասպանությունը սկսվել էր դեռ Աբդուլ Համիդ II – ի ժամանակ աբդուլհամիդյան վարչակարգի կողմից:
Այդ քաղաքական ուղեգիծը <<Միություն և առաջադիմություն>> կուսակցությունը հաստատել էր 1910-1911 թթ. : Անհերքելի է այն փաստը, որ արևմտակայերի ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր օսմանյան Թուրքիայի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ պաշտոնական մտնելը: Հայերի բնաջնջումով, ըստ աըդ ծրագրի, կփակվեր նաև Հայկական հարցը:

1914 թ. հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ հրավիրվեց գաղտնի խորհրդակցություն: Կազմակերպվեց հատուկ մարմին՝ Երեք գործադիր կոմիտե, որի մեջ ընդգրկվեցին երիտթուրքերի կուսակցության առաջնորդներից Նազըմը, կուսակցության գաղափարախոս Բեհաեդդին Շաքիրը և լուսավորության նախարար միդհատ Շյուքքրին:



Արտակարգ լիազորություններով օժտված կոմիտեին հանձնարարվեց անմիջապես կազմակերպել և իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածը: Բեհաեդդին Շաքիրի անմիջական ղեկավարությամբ ստեղծվեց <<Թեշքիլաթը մահսուսե>> (<<Հատուկ կազմակերպություն>>) մարմինը: Եռյակի գործունեության հսկողությունը դրվեց ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի վրա:

Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրը աշխարհամարտի առաջին 2 տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով:



Երիտթուրքերի իշխանությունները հայերի բնաջնջման ծրագիրն իրականացրին քայլ առ քայլ: սկզբնական ամիսներին հայերի կոտորածը տեղի ունեցավ ճակատային մերձակա գոտում, նաև Ռուսաստանի և Իրանի ենթակա մի քանի շրջաններում, ուր ներխուճել էին թուրքական զորքերը: 1915 թ. հունվարի դրությամբ այդ շրջաններից Կովկասի փոխարքայության տարածք էին գաղթել 100.000 հայ՝ խուսափելով ջարդերից:

Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ (ավելի քան 300,000 հայ): Նրանց զինաթափեցին և ստիպեցին կատարել շատ ծանր աշխատանքներ:Այնուհետև կազմեցին 50-100-հոգանոց խմբեր որոնց կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։



1915թ. Ապրիլի 18-ին օսմանյան կառավարությունը հատուկ օրենքով արգելում է տերության քաղաքացիների մուտքն ու ելքնը կայսրությունից:
Փակվում են հայկական դպրոցները, արգելվում է հայկական մամուլի աշխատանքը:

Առաջին ձերբակալությունները տեղի են ունենում 1914 թ. հոկտեմբերին: Զեյթունում դաժանորեն խոշտանգվելով սպանվում է Նազարեթ Չավուշը: Կալանավորվում են գյուղաքաղաքի ևս 60 և շրջակա գյուղերի 30 աչքի ընկնող հայ ներկայացուցիչներ: Ջևդեթ Բեյը 1915 թ. ապրիլի սկզբներին դավադրորեն հաշվեհարդար է տեսնում Վանում մեծ հեղինակություն վայելող գործիչներ Իշխանի, Վռամյանի և այլոց հետ:

Երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին (հին տոմարով՝ ապրիլի 11-ին) և հաջորդ մի քանի օրերին Կ.Պոլսում, վաղօրոք կազմված ցուցակների համաձայն, ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, կալանավորվեց 2300-ից ավելի մարդ:



Նրանց թվում էին օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը և Վարդգեսը:Բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը:Երգահան Կոմիտաս Հրապարակախոսներ Նազարեթ Թագվորյանը, Սմբատ Բյուրատը:Բժիշկ Նազարեթ Տաղավարյանը, հայտնի գիտնականներ և մշակութի այլ գործիչներ:

Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց Չանկրի, Չորումի և Այաշի ճանապարհին: Քչերը Միայն փրկվեցին: Կ. Պոլսի կենտրոնական հրապարակներից մեկում 1915 թ. հունիսի 15-ին կախաղան բարձրացվեցին Հնչակյան կուսակցության 20 գործիչներ՝ Փարամազի գլխավորությամբ:

Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց Չանկրի, Չորումի և Այաշի ճանապարհին: Քչերը Միայն փրկվեցին: Կ. Պոլսի կենտրոնական հրապարակներից մեկում 1915 թ. հունիսի 15-ին կախաղան բարձրացվեցին Հնչակյան կուսակցության 20 գործիչներ՝ Փարամազի գլխավորությամբ:



1915 թ. ապրիլի 15-ին կայսրության նահանգային իշխանություններին է ուղարկվում Թալեաթի, Էնվերի և Նազըմի կողմից ստորագրված հրամանը, որով հրահանգվում էր խստորեն գործադրել հայերի ոչնչացման ծրագիրը: Իսկ ով <<կընդդիմանա այս սրբազար և հայրենասիրական գործին և չի կատարի իր վրա դրված պարտականությունները կամ որևէ եղանակով կփորձի պաշտպանել կամ թաքցնել այս կամ այն հային, կճանաչվի հայրենիքի ու կրոնի թշնամի և դրան համապատասխան կպատժվի>>:

Մեծ եղեռնը փաստացի սկսվեց 1914 թ. հոկտեմբերի վերջին և շարունակվեց մինչև 1916 թ. ամառը:

Արևմտյան հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Երիտթուրքերն իրականացրին Հայաստանը հայազրկելու իրենց դիվային ծրագրի գլխավոր մասը:



Հայերը կարողացան որոշ քաղաքներում ու գյուղերում զինված դիմադրություն կազմակերպել, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայեր փրկվեցին:







Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 4667 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն