18:31
Ջասթին Թիմբերլեյքը ՊԱՏՐԱՍՏ է


Ջասթին Թիմբերլեյքը մտադիր է հեռանալ կինոյից ու վերադառնալ երաժշտություն։ Նա իր Թվիթերում գրել է. «Կարծում եմ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ» եւ տեղադրել է մի կարճ տեսահոլովակի հղում։ «Երաժշտությունն ինձ համար ավելին արժե, քան կյանքում որեւէ այլ բան։ Տեսեք, տաս տարվա ընթացքում թողարկել եմ ընդամենը երկու ալբոմ։ Ձեզ համար նոր բան եմ պատրաստում մոտակա տասնամյակում», - ասում է նա հոլովակում։ Թիմբերլեյքի խոսքից կարելի է ենթադրել, որ նա մտադիր է նոր ալբոմ թողարկել, առաջինը՝ յոթ տարվա ընթացքում։

Թիմբերլեյքի՝ երաժշտություն վերադառնալու մասին ավելի վաղ չափազանցված լուրեր էին շրջում, սակայն դրանք հերքվեցին։ Իսկ այժմ Billboard ամսագիրը, հղում կատարելով արտիստին մոտ կանգնած անանուն աղբյուրներին, հաղորդել է, որ իր երրորդ ստուդիական ալբոմի համար Ջասթինն արդեն 20 նոր երգ է ձայնագրել։ Սակայն պաշտոնապես այս լուրն առայժմ չի հաստատվել։

Կատեգորիա: Շոու բիզնես | Դիտումներ: 535 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն