18:19
Ջասթին Բիբերի թիկնապահ Մոյշե Բենաբուն դատի է տվել նրան


18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերի թիկնապահ Մոյշե Բենաբուն դատի է տվել նրան։ Երգիչը մեղադրվում է մարմնական վնասներ, հարվածներ ու վիրավորանք հասցնելու համար։

Ճիշտ է, ըստ E!Online-ի, դա տեղի է ունեցել ընդամենը մեկ անգամ՝ վեճի ժամանակ, երբ Բիբերին դուր չի եկել, թե Բենաբուն ինչպես է վարվում իր ընկերոջ հետ։ Թիկնապահի հայցի մեջ նշված է, որ երգիչը հայհոյել է, վիրավորել, իսկ հետո էլ սկսել է ծեծել իրեն։ Դրանից բացի Բիբերն արտաժամյա աշխատանքի համար իր աշխատողին այդպես էլ չի վճարել 420 հազար դոլարը։

Ինչպես սովորաբար լինում է, Ջասթինն ինքը մերժում է մեղադրանքներն ու պնդում, որ այդ ամենն ընդամենը աշխատանքից ազատվելու ու 2012 թվականին ստի մեջ բռնվելու համար վրեժ է։



Ջասթինի նախկին թիկնապահը դատի է տվել Ջասթինին՝ պահանջելով 420 հազար դոլար: Նա պնդում, որ Ջասթինը մի քանի անգամ հարվածել է իր կրծքավանդակին: Եւ Ջասթինը նրան հեռացրել է աշխատանքից:

Մոշեն ցանկացել է, որ իր աշխատավարձը շատացնեն եւ աշխատանքային ժամերը կրճատեն:
Ջասթինի կազմակերպիչները Մոշեին անվանել են «չբավարարված աշխատողը գումար է փնտրում» իսկ այն փաստը, որ Ջասթինը նրան հարվածել է դա նրանք աբսուրդ են համարել:
Այն, թե ինչու է Ջասթինը աշխատանքից հեռացրել Մոշեին նարկայացուցիչները պատասխանել են - նրա ստելի համար: Մոշեն ասել է, որ մինչ Ջասթինի հետ աշխատելը նա Թիմբրլեյքի հետ է աշխատել: Բայց դա սուտ է:
Ջասթինը եւ նրա անձնակազմը ասել են, որ Մոշեն լավ տղա է եւ չէին ցանկանա նրա հետ վատ հարաբերությունների մեջ մտնել:
Կատեգորիա: Շոու բիզնես | Դիտումներ: 527 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն