17:35
Ջոն Լենոնի խոսքերից


_ _ _
Տաղանդը հաջողության հասնելու հավատ է: Կատարյալ անհեթեթություն է, երբ ասում են. «Ես մեջս շնորհ եմ բացահայտել»: Ես ուղղակի աշխատել եմ:
_ _ _
Ապրելը հեշտ է փակ աչքերով, երբ պարզ չէ, թե ինչ ես տեսնում:
_ _ _
Երազն ավարտվեց: Ժամանակն է աշխատելու:
_ _ _
Շանս տվեք աշխարհին:
_ _ _
Ռոքնռոլը հավերժ է, քանի որ այն պարզ է, ու նրանում չկա որեւէ ավելորդ մի բան:
_ _ _
Հաջողության կարող է հասնել յուրաքանչյուրը, ուղղակի պետք է շարունակաբար կրկնել այս բառերը, եւ հաջողությունը կգա:
_ _ _
Մինչեւ Էլվիսը չկար ոչինչ:
_ _ _
Մեզանից ներքեւ չկա դժոխք, մեր վերեւում միայն երկինքն է:
_ _ _
Եթե դու կանգնած ես անդունդի եզրին ու երկմտում ես՝ թռչե՞լ, թե՞ ոչ: Թռի՛ր:
_ _ _
Մահը նույնն է, ինչ տեղափոխվելը մի մեքենայից մյուսը:
_ _ _
Տղամարդուն շարժող ուժը կինն է: Առանց կնոջ անգամ Նապոլեոնը կլիներ սովորական հիմարի մեկը:
_ _ _
Մենք Հիսուսից ավելի հայտնի դարձանք: Դրա համար ես հայտարարում եմ, որ ռոքը նոր կրոն է



«Եթե հանճարներ լինում են, ապա ես դրանցից մեկն եմ: Հաճախ մտորում էի` հանճա՞ր եմ, թե՞ խելագար: Խելագար լինել չեմ կարող, այլապես կնկատեին: Ուրեմն հանճար եմ: Այսինքն հանճարեղությունն իմ կարծիքով խելագարության ձև է (մենք` բոլոր հանճարներս, այդպիսին ենք): Բայց ես, այսպես ասած, քաշվում էի դրանից, ինչպես քաշվում էի կիթառ նվագելուց: Եթե աշխարհում լինում են հանճարներ, ապա նա… հենց ես եմ, իսկ եթե ոչ` թող ամեն ինչ գրողի ծոցը գնա: Այսպես էի մտածում, երբ երեխա էի, բանաստեղծություն էի գրում ու նկարում: Ես շնորհիվ չէ, որ ինչ-որ նշանակալից բան դարձա, միշտ էլ այդպիսին էի:
Ինձ նման մարդիկ արդեն ութ- ինը- տասը տարեկանում գիտակցում են իրենց այսպես կոչված հանճարեղությունը… Հիշում եմ, միշտ զարմանում էի, թե ինչու իմ մեջ ոչ մի կերպ չեն բացահայտում այդ բանը: Դպրոցում սովորելիս ինքս ինձ հարց էի տալիս. մի՞թե ոչ ոք չի տեսնում, որ բոլորից խելացի եմ, նաև ուսուցիչներից, որոնք միայն գլուխս անպետք տեղեկություններ էին լցնում: Բարձր դասարաններում ինձ լրիվ կորած էի համարում ու ասում էի մորաքրոջս. : Բայց նա շարունակում էր թափել իմ գրողի տարած ձեռագրերը: Նրան այդպես էլ չներեցի, որ չփորձեց նայել, տեսնել` ինչ կա իմ մեջ:Հանճարեղ լինելը հիմնականում ցավ է: Միայն ցավ…»:



_ _ _
Երբ 5 տարեկան էի, մայրս ասում էր՝ կյանքում ամենակարևորը երջանիկ լինելն է։
Երբ սկսեցի դպրոց գնալ, ինձ հարցրին՝ ինչ եմ ուզում դառնալ, պատասխանեցի՝ ուզում եմ երջանիկ լինել։
- Չես հասկացել առաջադրանքը,- ասացին։
-Դուք կյանքը չեք հասկացել,- պատասխանեցի։

Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 1055 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն