14:50
Ջորջ Հարրիսոն
Այսօր Ջորջ Հարրիսոնի ծննդյան օրն է:


Անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, հեղինակ Ջորջ Հարրիսոնը (George Harrison) ծնվել է 1943թ.-ի փետրվարի 25–ին: Նա հայտնի է՝ որպես The Beatles-ի առաջնային կիթառահար և անդամ։
«Բիթլզ»-ում նա առաջին հերթին սոլո կիթարիստն էր, չնայած քիչ երգեր չէին հնչում իր կատարմամբ՝ «I need you», «Here comes the sun», «Old brown shoe», «Something», «If I needed someone», «While my guitar gently weeps», «I want to tell you», «Taxman», «Honey don't»: Նշված բոլոր երգերի հեղինակը հենց Հարրիսոնն է:

«Բիթլզ»-ից հետո Հարրիսոնը խմբի մյուս անդամների պես սկսեց երգել առանձին՝ «Give me love», «That's the way it goes», «Horse to the water», «I've got my mind set on you», «Where we was Fab», «I'll see you in my dreams», «This song», «Creckerbox palace», «This is love», «My sweet lord», «Here comes the moon» և շատ ու շատ այլ երգեր:



Նրա երգերը, հաճելի են և դուրեկան, նրա շատ տեսահոլովակների մեջ կա հումոր, նրա ձայնը գեղեցիկ է և գերող:

Խմբի ցրումից հետո Հարրիսոնն ունեցավ հաջող սոլո-կարիերա, նաև հանդես եկավ Traveling Wilburys խմբի կազմում։ Նա նաև կինոպրոդյուսեր էր (Handmade Films)։ Դեռևս The Beatles-ի կազմում աչքի էր ընկնում իր կրոնական հետաքրքրություններով։

Հարրիսոնը մահացել է 2001թ.-ի նոյեմբերի 29-ին` 58 տարեկան հասակում:



Կատեգորիա: Հայացք դեպի անցյալ | Դիտումներ: 837 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն