20:37
Մահացել է «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը


21-ի առավոտյան մահացել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հեռուստախոհանոց» ծրագրի հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը: Նա 50 տարեկան էր, ուներ առողջական խնդիրներ. քաղցկեղով էր տառապում: Նրա հիվանդությունը միայն վերջերս էր գլուխ բարձրացրել: Երկու օր առաջ Հասմիկին վիրահատել են, սակայն այսօր նա մահացել է:

Հասմիկն ամուսնացած էր, ուներ երեխաներ ու թոռներ:

Հաղորդավարուհին աշխատում էր նաև Պ. Սևակի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

«Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկերուհին` Հասմիկ Գալոյանը: Մենք շատ ցանկանում ենք, որ բոլորի հուշերում Հասմիկը մնա ինչպես որ կար` բարի ժպիտով, կենսախինդ, լավատես և պայծառ: Եվս մեկ` վերջին անգամ, վաղը` 21.01.2013 թ.-ին փոխանցենք եթերը Հասմիկ Գալոյանին իր Հեռուստախոհանոցում»,- գրված է «Բարի լույս հայեր» հաղորդաշարի Facebook-ի էջում:

<<Story1.do.am>>-ի անձնակազմը ցավակցում է Հասմիկ Գալոյանի հարազատներին, ընկերներին և գործընկերներին:



Կատեգորիա: Ավտովթարներ, Դժբախտ պատահարներ | Դիտումներ: 503 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Lil V.22.01.2013 18:40 Պատասխանել
voncey iren sirrruuuum sad cavum em shat

Ավելացնել մեկնաբանություն