Story 1
19:06
Մարդու աչքերի գույնը և բնավորությունը


Եկեք մի պահ հիշենք մեր ունեցած բոլոր ծանոթությունները: Ինչի՞ն ենք առաջինը ուշադրություն դարձնում նոր մարդկանց հետ ծանոթանալիս: Իհարկե, նրա աչքերին:

Անծանոթի աչքերում մենք փորձում ենք գտնել նրա մասին որևէ ինֆորմացիա: Մենք նրա աչքերի միջոցով փորձում ենք կարդալ հիմնականում նրա բնավորությունը: Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ մենք մարդու մասին ինֆորմացիա փնտրում ենք առաջինը նրա աչքերում: Երևի պատճառը այն է, որ մենք ենթագիտակցորեն գիտենք, որ մարդու աչքերը պարունակում են մարդու բնավորության և ներաշխարհի մասին չափազանց մեծ ինֆորմացիա: Կա հատուկ գիտություն, որն ուսումնասիրում է մարդու հայացքը, ինչի միջոցով գրեթե 100 տոկոսանոց ինֆորմացիա են ստանում նրա բնավորության և ներաշխարհի մասին: Դա, իհարկե, չափազանց բարդ գիտություն է, և նրա ուսումնասիրությունը մեծ ժամանակ է խլում մեզնից: Սակայն, կարելի է չափազանց կարճ ժամանակահատվածում ստանալ գիտելիքներ, որոնք Ձեզ հնարավորություն կտան մարդու աչքերի գույնով որոշ տեղեկություններ ստանալ նրա բնավորության և ներաշխարհի մասին:
Դրանք, իհարկե, չեն կարող լինել 100 տոկոսանոց ինֆորմացիա, սակայն Ձեզ հնարավորություն կտան մակերեսորեն ճանաչել այդ մարդու ներաշխարհը:

Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն սև, դարչնագույն և բաց շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ:



Սև աչքեր. Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են այն ամենին, ինչի ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են, միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի, որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու՝ դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով, և ոչ մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել երկրպագության առարկային հասնելու ճանապարհին: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ստեղծված խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը, զբաղվել սպորտով` ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները, որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:



Դարչնագույն աչքեր. Դարչնագույնն ունի շատ երանգներ, ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ: Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ, սակայն, շատ քմահաճ են լինում, ինչը թերևս նրանց միակ բացասական կողմն է: Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են, նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:



Բաց շագանակագույն աչքեր. Բաց շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ շատ երազկոտ են, հաճախ ճախրում են երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր, որոնք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք շատ փխրուն և նուրբ մարդիկ են, որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Սակայն քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ նրանք կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ պետք է հավատան իրենց ուժերին:

Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն դեղին, մոխրագույն և մոխրականաչ աչքեր ունեցող մարդիկ:



Դեղին աչքեր. Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում: Այս գույնով բնութագրվում են օձերը և վագրերը, ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունեն նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն արտացոլում է տաքություն, սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ, փոքրաթիվ մարդկանց: Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքը կտրուկ և լուսավոր է, ուստի կարող են դուրս գալ ցանկացած իրավիճակից: Սակայն նրանց բնորոշ հուզականությունը դարձնում է նրանց դյուրագրգիռ: Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ միշտ ամուր հենարան կլինեն` սատարող, օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկամներին, առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ են, թե ոչ: Եթե ​​դուք վնասեք նրանց, ապա վրեժը իրեն սպասել չի տա և կլինի անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության նկատմամբ եւ հեշտությամբ կարող են բացահայտել սուտը:



Մոխրագույն աչքեր. Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ շատ աշխատասեր են: Այսպիսի մարդկանց գլխավոր հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը և անսպառ հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ, նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է, երբեմն թվում է, որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են: Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում են իրենց ներքին աշխարհը, սակայն հավատարիմ և հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության: Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ, որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:



Մոխրականաչ աչքեր. Մոխրականաչ աչքեր ունեցող մարդիկ աշխատասեր, հոգատար, զգույշ և խելամիտ անձնավորություն են: Նրանք օժտված են համբերությամբ, հաստատակամությամբ և վստահությամբ: Որոշում կայացնելիս Նրանք լսում են ոչ միայն գիտակցությանը, այլ նաև սրտի ձայնին: Լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանք կարող են աջակցել մարդկանց: Ուշադիր են ընկերների նկատմամբ, կարող են կիսել վիշտն ու դառնությունը: Ունեն այնպիսի բնավորության գծեր, ինչպիսիք են մեղմությունը, զգայունությունը, կշռադատելու կարողությունը և անսահման բարությունը:

Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն կանաչ, երկնագույն և մուգ կապույտ աչքեր ունեցող մարդիկ:



Կանաչ աչքեր. Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է, նրանք միշտ հավատարիմ են իրենց երկրորդ կեսին, սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն: Իսկական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով: Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար: Նրանք շատ համբերատար են, կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Ըստ հոգեբանների` կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են, քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը, սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց. նրանք կարող են լինել և լավ ընկերներ, և սկզբունքային ղեկավարներ և հավատարիմ զուգընկերներ: Սակայն պետք չէ չարաշահել նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:



Երկնագույն աչքեր. Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները` պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով, և մարմնով: Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն, երբեք չեն մոռանա արված լավությունը: Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են, միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում: Անբեկելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիջումների գնալ դիմացինի հետ:



Մուգ կապույտ աչքեր. Մուգ կապույտ գույնը օժտում է մարդուն որոշակի սառնությամբ և անտարբերությամբ: Որքան ավելի մաքուր և պարզ է աչքերի գույնը, այդքան ավելի զուսպ է անձնավորությունը: Տաղանդավոր և անսովոր մարդկանց մեջ շատ են հանդիպում կապուտաչյաները: Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների նկատմամբ: Նրանց, շատ հաճախ, չափից ավելի համեստությունն ու անտարբերությունը թույլ չեն տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց անմեկին հոգին: Այսպիսի մարդիկ երիտասարդ տարիքում սովորաբար երազում են հեքիաթային արքայազների և արքայադուստրերի մասին: Նրանք գերզգայուն ու փխրուն հոգի ունեն, ինչի հետևանքով կարող են վիրավորվել ամեն մի չնչին բանից և երկար չեն կարող ներել վիրավորողին: Նրանք շատ են նյարդանանում և զայրանում, տրամադրությունը շատ փոփոխական է: Տրամադրության նման կտրուկ փոփոխությունները կարող են հանգեցնել անհետևողականության:
Категория: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ՝ 633 | Ավելացրել է՝ Dave

Ավելացնել մեկնաբանություն


Смотри там все для ucoz очень много полезной инфы для ucoz.
Вот все о роке - социальная сеть для рокеров России
Также есть сайт, где можно посмотреть даты выхода игр без регистрации.
Также можете посетить официальный сайт Леонова и .
популярный сайт новинки игр на pc 2013 с обзорами авто.
Уделите также внимание рок сайт , лучшие рок песни