10:15
Ոչ ոք չի՛ մոռանա! Ոչ ոք չի՛ ների!


Աչքերի խորքում վառվող մի հարց
Հոգիներ կորած օրերի մեջ անվերադարձ
Եվ ձեռքեր որ չեն գրկի
Եվ աղոթք որ չի փրկի
Պարտք է ժամանակը ինձ ու քեզ
Կյանք 1500000


1500000 անուն ջնջված ճակատագիր
1500000 անտուն ու ժողովուրդ տարրագիր
1500000 արցունք հոսում են անտես
Ամեն մեկիս մեջ կան սրտեր 1500000
1500000 ուղղի ու ավարտված ճանապարհ
1500000 երբեք կյանքի չկոչված գաղափար
1500000 աղոթ չլսվեցին
Ասես ամեն մեկիս մեջ կան ձայներ 1500000


1500000 երազ ու խորտակված հույսեր
1500000 արև և խավարած լույսեր
1500000 շուրթեր էլ չեն ժպտալու մեզ
Ամեն մեկիս մեջ կա հոգի 1500000
1500000 օջախ և ավիրված վանքեր
1500000 եղբայր 1500000 ընկեր
1500000 բռունցք ենք դառնում դու և ես
Մենք վրեժի պատճառ ունենք 1500000

Աչքերի խորքում վառվող մի հարց
Հոգիներ կորած օրերի մեջ անվերադարձ
Եվ ձեռքեր որ չեն գրկի
Եվ աղոթք որ չի փրկի
Պարտք է ժամանակը ինձ ու քեզ
Կյանք 1500000

1500000 գարուն որ չտեսան ամառ
1500000 ծառեր որ չդարձան անտառ
1500000 բողբոջ չորացան
Կարծես ամեն մեկիս մեջ արմատներ կան 1500000
1500000 հետքեր ճամփեքին անհետացած
1500000 ձայներ լռության մեջ խլացած
1500000 վերքեր տանջում են և ինձ և քեզ
Ամեն մեկիս սրտին կան սպիեր 1500000

1500000 հարցեր պատասխան չունեցան
1500000 թևեր դեպի երկինք սլացան
Ամեն մեկիս մեջ կա անցյալ 1500000
1500000 անմեղ ու մեղավոր կիսալուսի
1500000 հայացք սպասող Աստծո լույսին
1500000 բռունցք ենք դառնում դու և ես
Մենք վրեժի պատճառ ունենք 1500000

 

Աչքերի խորքում վառվող մի հարց
Հոգիներ կորած օրերի մեջ անվերադարձ
Եվ ձեռքեր որ չեն գրկի
Եվ աղոթք որ չի փրկի
Պարտք է ժամանակը ինձ ու քեզ
Կյանք 1500000

Մենք այսօր նրանց հետ ենք և դու և ես
Մենք մեզ զգում ենք 11500000



 

Աչքերի խորքում վառվող մի հարց
Հոգիներ կորած օրերի մեջ անվերադարձ
Եվ ձեռքեր որ չեն գրկի
Եվ աղոթք որ չի փրկի
Պարտք է ժամանակը ինձ ու քեզ
Կյանք 1500000



Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 1524 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն