22:40
Ուիթնի Հյուսթոնի "կյանքը" մահից հետո


Ուիթնի Հյուսթոնի երբեք չհնացող «I Will Always Love You» երգը զբաղեցրել է սիրո մասին ամենահայտնի երգերի ցանկի գլխավոր հորիզոնականը: Սիրահարների տոնի՝ Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ ԱՄՆ-ում կազմել են սիրո մասին ամենահայտնի կատարումների ցանկը։ Համաձայն հարցումների արդյունքների՝ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You» երգը։
Հայտնի երգի օգտին քվեարկել է հարցվածների 38%-ը։ Երգն առաջին անգամ հնչել է 1992թ. «Թիկնապահը» ֆիլմում, որտեղ Հյուսթոնը հանդես է գալիս գլխավոր դերում։ Երգը դարձել է երգչուհու իրական «այցեքարտը»։
Լավագույն հնգյակում հայտնվել են «Unchained Melody» երգը՝ «Ուրվականը» ֆիլմից, «When a Man Loves a Woman» երգը՝ Փերսի Սլեջի կատարմամբ, Ջո Կոկերի «You Are So Beautiful» երգը, Bee Gees խմբի հայտնի «How Deep Is Your Love» երգը։




Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվել է դերասանուհի և երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միանգամից 4 մոմե արձանով։ 2012թ. փետրվարին մահացած երգչուհու մոմե արձանները վերաբերվում են նրա 30-ամյա կարիերայի կարևոր շրջաններին։ Դրանք կներկայացվեն ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում։
Լաս Վեգասում Հյուսթոնին կարելի է տեսնել այնպիսին, ինչպիսին նա եղել է 1988թ.՝ I wanna dance with somebody (Who loves me) տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։
Վաշինգտոնում նրան կարելի է տեսնել 1991թ. ամերիկյան ֆուտբոլի խաղի ընդմիջման ժամանակ ազգային հիմնը կատարելիս։
Լոս Անջելեսի արձանը պատկերում է երգչուհուն Ռեյչլ Մերոնի դերում՝ 1992թ. նկարահանված հայտնի «Թիկնապահը» ֆիլմում։
Իսկ Նյու Յորքում ցուցադրվելիք արձանը պատկերում է երգչուհուն 2009թ. վերջին՝ I look to You ալբոմի համար նկարահանումների ժամանակ։
Իր 180-ամյա պատմության ընթացքում թանգարանը դեռևս երբեք միևնույն մարդու միաժամանակ նման քանակությամբ մոմե արձաններ չի ներկայացրել։
Արձանների ներկայացմանը մասնակցել են երգչուհու մայրը և եղբայրները։
Կատեգորիա: Անդամների բլոգեր | Դիտումներ: 471 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն