11:58
Սև Մենք Ռեքորդս <<Հիմա տանջվում ենք, որ հետագա սերունդը ռեփով աշխատի>>

Ձեզ եմ ներկայացնում Մենք Ռեքորդսի Սևի (Արտակ Հայրապետյանի ) հետ հարցազրույցը: 


1.Ե՞րբ ես ծնվել և որտեղ
1990թվականի հունրվարի 10ին պլանի գլխում

2.Ինչո՞ւ հենց Սև:
Մանկուց ընկերներս են կնքել էդ մականունը

3.Որտե՞ղ ես սովորել:
Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 միջն. Դպրոցում, այնուհետև ՀՊՄՀի կուլտուրայի ֆակուլտետի օպերատորության բաժնում:

4.Որտե՞ղ ես աշխատում
Ստուդիայումս

5.Կպատմե՞ս թե ինչպես ես սկսել ռեփ կարդալ: Քո առաջին քայլերի մասին միքիչ պատմիր:
Սկսել եմ 2003 թվականից 5 ընկերներով, հետո մնացինք երեքս: Առաջին տեսահոլովակս նկարահանվելա 2008 թվականին, TV մտելա 2009ին: Դէ հիմա էլ գիտեք թիմս ինչ մեծա: )))


6.
Ռեփփեր դառնալը երազանք է եղել թե՞ ցանկություն:
Ամենակարևորը, որ մեջիցդ լինի… նպատակա եղել  դառնալ լավ ռեփփեր… իսկ ռեփ վատ շատերը կարան:

7. Ինչքանով տեղեկացվածեմ ամուսնացած ես, իսկ երեխաներ ունե՞ս:
2 տղա

8. Դու կուզենա՞ս, որ երեխաներդ շարունակեն քո բռնած ուղղին:
Հա խի չէ որ… հիմա տանջվում ենք, որ հետագա սերունդը ռեփով աշխատի))

9.Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ են ձեր երգերի բիտերը մեծամասամբ համացանցից վերցված:
Կոնկրետ իմը քիչ են, բայց էն երևի նրանիցա, որ թիմում բիտբեյքերներ չունենք

10.Ինչո՞ւ որոշեցիք հենքց Մենք Ռեքորդս:
Սկզբում ուղղակի
MENQ, հետո դարձավ MENQ Project , իսկ երբ արդեն տուդիաս  բացեցի  դարձավ MENQ Records...


11.Սև գիտեմ ռեփփերներ, որոնք հիմնականում գրում են օրվա ինչ որ պահի ( կեսգիշերին, առավոտյան և այլն) իսկ դու օրվա ո՞ր ժամերին ես գրում:
Սաղ  օրն էլ գրում եմ ))) ես ժամանակի մեջ սահմանափակում չեմ դնում:


12.Վերջերս համացանցում հայտնվեց մի հոդված, որտեղ ինչ որ մեկը քննադատում էր քո և Մանչի - Թո քերեն երգի տեսահոլովակը և կարծումեմ էլի դեպքեր եղել են երբ քննադատել են ,ինչպե՞ս ես վերաբերվում այդ տեսակ նյութերին և այդ տեսակ մարդկանց:

Շատ նորմալ, էդ իրանց գործնա: Ես խառնվում եմ էն ժամանակ, երբ անձնական
վիրավորանք են անում ու պատժում եմ :


13.Այս տարի ի՞նչ պլաններ կան Մենք Ռեքորդսում:

Թմով ալբոմ, բոլորին անհատական կլիպեր, կարողա ուրիշ ալբոմներ կամ ալբոմ
լինի )))


14.Ինչը կարող է խանգարել ռեփփեր Սևին, որ նա այլևս ստեղծագործի:

Ոչինչ և ոչմեկ

15.Կա՞ մի ռեփփեր, որի հետ կուզենաիր համագործակցել

Համարյա սաղի հետ գործ ունեմ))))))


16.Դու ի՞նչ կուզենաիր փոխել մարդկանց մեջ:

Աստվածա փոխում մարդը անզորա, իսկ թեթև բաներից ես իմ գործերի մեջ ասում եմ ով հասկանումա ուրեմն իրա համարա կփոխվի


17. Ի՞նչ կմաղթես քո երկրպագուներին:

Թող միշտ կարգին տղեքի ռեփ լսեն, որ  լսեն իրականությունը, այլ ոչ թե ուղղակի :


Լավ շատ շնորհակալություն անկեղծ հարցազրույցի համար Սև ջան: Եվ քան որ հունրվարի
10ին շննդյանս օրն է,
 ուզում եմ սրտանց շնորհավորել և մաղթել քեզ նորանոր հաջողություններ ռեփ ասպարեզում և անձնական երջանկություն: Շնորհակալեմ ))))

Մերսի շատ


Զրուցեց` Լիլիթ Վարդանյանը :)














Կատեգորիա: Անդամների բլոգեր | Դիտումներ: 604 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Lil V.10.01.2013 14:43 Պատասխանել
de hima asa ove mezanic apaga lragrox??? biggrin dry biggrin

Ավելացնել մեկնաբանություն