18:30
The Beatles-ի մասին ֆիլմ


Լեգենդար The Beatles –ի մասին «Mersey Boys» ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են Նյու-Յորքում։ Ֆիլմի անվանումը կարելի է թարգմանել որպես «Տղաները Մերսի գետից»։

Չնայած ֆիլմի գործողությունը ծավալվում է հիմնականում Մեծ Բրիտանիայում, նկարահանումները տեղի կունենան միայն Նյու Յորքում։ Իսկ Մերսի գետ կլինի Հուդզոնը։

Սյուժեն կարճ հետեւյալն է. ամերիկա-իռլանդացի պրոֆեսոր Էլ Մորանը դառնում է Լիվերպուլյան գեղարվեստական ակադեմիայի դասախոս է, որտեղ ծանոթանում է Ջոն Լենոնի հետ ու դառնում The Beatles խմբի ստեղծման ու դրա համաշխարհային հաջողության ճանապարհի ականատես։ Ֆիլմի ռեժիսորը Մայք Ստրոիցերն է, իսկ սցենարը գրվել է Սթիվեն Ֆարելի «Mersey Boys» գրքի հնիման վրա։

Ֆիլմը պատրաստ կլինի 2014 թվականին։





Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 533 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
Gani Hakobyan25.01.2013 17:26 Պատասխանել
es el biggrin biggrin biggrin biggrin

Ավելացնել մեկնաբանություն