01:01
Վիգեն Հովսեփյան

Կան այսպիսի տաղանդներ մեր մեջ:


Վիգեն Հովսեփյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 1-ին, Երևանում: Ազգությամբ հայ այս երիտասարդը մեծացել է արվեստագետների ընտանիքում: Հայրն ու մայրը նկարիչներ են: Դեռ մանկուց է նկատվել նրա յուրահատուկ վերաբերմունքն ու սերը արվեստի` թե նկարչության և թե երաժշտության նկատմամբ:


2001 թվականին Վիգենի ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա` Բարսելոնա: Հենց այստեղ էլ, մի քանի տարի անց, 18-ամյա Վիգենը սկսում է զբաղվել իր երաժշտական կարողությունները զարգացնելով: Վիգենը ինքնուս տիրապետում է մի շարք երաժշտական գործիքների: նվագում է դհոլ, տմբլակ (darbuka) cajon flamenco, djembe և bongos: Հարվածային գործիքներին հավատարիմ մնալով` սկսում է նաև զուգահեռ տարվել դուդուկով և կիթառով: Իսկ Կիթառի նկատմամբ նրա հետաքրքրությունը սկսվեց հարազատներից մեկի տանը, ով կիթառ ուներ: Եվ երբ վերջապես գնեց իր սեփական կիթառը սկսեց ինքնամոռաց նվագել, հետո բառեր հորինել այդ երաժշտությանը և ինքնաբուխ ծնվեցին երգեր: Երգեր իսպաներեն լեզվով և հարազատ լեզվով` հայերենով:


 Այդպես Վիգենը գրեց մի քանի երգեր, որոնցից են` "Perdido”, "Սեր”, "Եթե հանկարծ”: Նվագելուն զուգահեռ սկսեց նաև երգել` հայկական փոփ, հայկական ժողովրդական երգեր, իսպանական փոփ, ֆլամենկո և այլն: 2009 թվականին Իսպանիայից եկավ Հայաստան, որպեսզի մասնակցի Հայ Սուպեր Սթար երաժշտական նախագծին: Անցնելով բազմաթիվ դժվարին փուլերով` նրան հաջողվեց մտնել լավագույնների շարքը: 


Այժմ Վիգենը "Barcelona Ethnic Band” - ի անդամներց է, որտեղ երգում է, նաև նվագում հարվածային գործիքներ և դուդուկ: Երբեմն կարող եք Վիգենի կատարումները վայելել Բարսելոնայի զանազան ակումբներում, որտեղ նա նվագում է հարվածային գործիքների վրա էլեկտրոնիկ երաժշտության ներքո, ինչպես նաև երգում է` երեկոն լցնելով կիթառի հիասքանչ հնչյուններով:


Նյութը վերցված է տղաի ֆեյսբույան էջից: Այժմ կներկայացնեմ նրա երգերից մի քանիսը:






Ահա Վիգենի youtubeի ալիքը, նրա երգերը կարող էք գտնել այստեղ` http://www.youtube.com/user/vigen10/featured


Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 679 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
Gani Hakobyan27.01.2013 11:32 Պատասխանել
hands hands hands hands bravo

Ավելացնել մեկնաբանություն