Հայկական «Գամփռ գելխեղդ» շնատեսակը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 167 երկրների մեջ գրավել է առաջին տեղը` շների ցուցահանդեսի ժամանակ:
«Մենք կարողացանք այդքան շների մեջ տանել այդ մեդալները և հաղթանակ ապահովել: Դա նրանից է, որ մենք ունենք Աստծո շնորհ, ունենք հավատ, և հավատով էինք գնացել` մի քանի մեքենաներով, դրոշներով, տարել էինք մեր ավանդական կոնյակն ու գինին, իսկ Վրաստանում մեզ արդեն մեծ շուքով դիմավորել են մեր հարևանները»,-ասել է Վիոլետ Գաբրիելյանը:
Շնորհավոր հայերիս ևս մեկ հաղթանակի համար: