12:06 1918թ.-ի մայիսի 28 |
1918թ.-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ առաջին հայկական հանրապետությունը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր, ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականները, սովը և ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |