Բևեռային արջի (Ursus maritimus) էվոլյուցիան սկսվել է մոտ 5 միլիոն տարի առաջ: Այս կենդանատեսակը ընտելացել է սառույցների մեջ ապրելուն:
Այսօր աշխարհում նշվում է Բևեռային արջի միջազգային օրը, որի անցկացման նպատակն է բևեռային արջի մասին տեղեկատվության տարածումն ու այս կենդանատեսակը պահպանելու կոչեր անելը:
Գիտնականների մոտավոր հաշվարկներով այսօր աշխարհում կա 20-25 հազար բևեռային արջ: