15:57 Ամենաթանկ երաժշտական գործիքները |
. Այս գործիքները պատրաստվել են մի քանի դար առաջ` հանճարեղ վարպետների կողմից և հնչել մեծ երաժիշտների ձեռքերում։ 1,Գվարների դել Ջեզուի ջութակը`1741թ. ![]() Ջութակի հանճարեղ վարպետները նույնիսկ մահից հետո չեն դադարում իրենց տաղանդով մրցակցել։ Գվարներիի և նրա գլխավոր հակառակորդ Ստրադիվարիուսի ջութակները մրցակցում են մինչ օրս։ Գործիքն արժե $18.000.000: 2,Դյուպորի թավջութակ` ստեղծված Ստրադիվարիուսի կողմից 1711թ. ![]() Գործիքն արժե $ 20.000.000: Գոյություն ունի լեգենդ, ըստ որի, գործիքի պատյանի խազերը թողել է Նապոլեոն Բոնապարտը, երբ փորձել է նվագել նրա վրա։ 3,Ջութակ «Լեդի Բլանտ»` Ստրադիվարիուս 1721թ. ![]() Վաճառվել է $15.894.000։ Ստրադիվարիուսի և նրա աշակերտների կողմից ստեղծված գործիքները չեն դադարում պարբերաբար գնային ռեկորդներ սահմանել։ 4,Դաշնամուր` «Մեծ հաղճապակի» ![]() 2008թ. Չինաստանում Օլիմպիական խաղերի ժամանակ հայտնի չին դաշնակահար Լան Լանը նվագեց հենց այս դաշնամուրի վրա, որը պատրաստվել էր The Heintzman Piano ընկերության կողմից հատուկ Օլիմպիական խաղերի համար։ Գործիքը խաղերից հետո վաճառվեց $ 3.220.000: 5,Էլեկտրական կիթառ Fender Stratocaster` հանրաճանաչ երաժիշտների ստորագրություններով ![]() Այս կիթառը հանրահայտ է նրանով, որ նրա վրա կան այնպիսի լեգենդար ռոք երաժիշտների ստորագրություններ, ինչպիսիք են Կիտ Րիչարդսը, Միկ Ջագգերը, Էրիկ Կլեպտոնը, Բրայան Ադամսը և այլն։ Գործիքն արժե $ 2.800.000: 6,Աշխարհահռչակ կաղնե դաշնամուր Steinway ![]() 2000թ. հայտնի երգիչ Ջորջ Մայքլը ձեռք բերեց այս գործիքը $2.000.000: 7,Ջոզեֆ Իոհան Կոշեի կլավիսին ![]() Առաջին անգամ կլավիսին անունով գործիքը հիշատակվում է XIV դարում։ Կլավիսինների կենտրոնը համարվում էր Անտվերպենը, որտեղ և «ֆլամենդրյան ստրադիվարիուսների» կողմից 1679թ. ստեղծվեց այս կլավիսինը։ Այս գործիքը 2001թ. Sothbey’s աճուրդի ժամանակ վաճառվեց $ 390.000: 8,Կիտ Ջոն Մունի հարվածային գործիքների հավաքածու ![]() Կիտ Ջոն Մունը մահացել է 1978թ. 32 տարեկան հասակում։ Խելագար Մունի նվագելու ձևը խելքահան էր անում շատերին։ Հավանաբար նրա ֆանատներից մեկն էլ 2004թ. ձեռք բերեց այս գործիքները Christie's աճուրդի ժամանակ $ 252.487: 9,Ամենաթանկարժեք գործիքների ցանկը եզրափակում է Չարլի Պարկերի սաքսոֆոնը ![]() Ապրելով ընդամենը 34 տարի Չարլի Պարկերը հասցրեց դառնալ ջազի հայրերից մեկը։ Նրան պատկանած սաքսոֆոնը, որը Չարլիի այրու կողմից խնամքոց պահվել էր ավելի քան 50 տարի վաճառվեց $261.750: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ավելացնել մեկնաբանություն
|