17:03 Անջելինա Ջոլին մահվան եզրին |
«Անջելինա Ջոլին հիվանդ է հեպատիտ C-ով»,- հաղորդում են ամերիկյան պարբերականները: Մամուլը հաստատում է, որ արդեն ուժասպառ դերասանուհուն անհրաժեշտ է անհապաղ լյարդի փոխպատվաստում, այլապես նա կարող է մահանալ: Չնայած այս լուրերը պաշտոնապես դեռ չեն հաստատվել, սակայն նրա մտերիմները հաստատում են, որ դրանք «100 տոկոսանոց խոսակցություններ» են: «Հյուծված Անջելինա Ջոլիի մոտ գնալով ավելի են արտահայտվում մահացու հեպատիտ C-ի ախտանիշները: Նրա մտերիմները վախենում են, որ այդ փխրուն գեղեցկությունը փրկելու համար անհրաժեշտ կլինի լյարդի շտապ փոխպատվաստում»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան National Enquirer-ը: Հրատարակչությունը ավելացնում է, որ հյուծված` 43 կգ քաշ ունեցող և մի շարք ցնցումներ տարած դերասանուհու մոտ ակնհայտորեն լյարդի հիվանդության տիպիկ նշաներ են արտահայտվում: Պարբերականը ակնարկում է դերասանուհու բուռն երիտասարդության տարիներին հերոինի չարաշահումը: Մի անգամ Ջոլին պատմել էր մամուլին իր հախուռն երիտասարդության մասին. «Ես ընդունում էի հերոին, էքստազի, մի խոսքով` ամեն ինչ, - պատմել է նա հարցազրույցի ժամանակ,- սակայն ես այդ ամենը վաղուց եմ թողել»: Հիմա պարբերականները վախենում են, որ դերասանուհու առողջությունը անդառնալիորեն քայքայվել է: Համենայն դեպս, այս ինֆորմացիան դեռևս հաստատված չէ: Հրատարակչությունները ձեռքի տակ չունեն բժշկական փաստաթղթերի պատճենները: Իսկ Ջոլիի մտերիմները հաստատում են, որ այս խոսակցությունները միանգամայն ճիշտ են: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ավելացնել մեկնաբանություն
|