15:10
Ապրիլի 13–ը համարվում է ռոքնռոլի համաշխարհային օր


Ապրիլի 13–ը համարվում է ռոքնռոլի համաշխարհային օրը։ Իրադարձությունը, որը հիմք է հանդիսացել օրը նշելու համար, տեղի է ունեցել ապրիլի 12-ին, երբ 1954-ին Բիլի Հեյլին ձայնագրել է «Rock Around The Clock» սկավառակը: Այն դարձել է նոր երաժշտական ոճի ուղղություն, որը շատ արագ դուրս է եկել ԱՄՆ-ի սահմաններից և տարածվել ամբողջ աշխարհում:

Պաշտոնական երաժշտության կողքին Ամերիկայում ապրում էր նաև բոլորովին այլ՝ բարձր, ռիթմիկ ռիթմ-էնդ-բլյուզը: Մի օր երեկոյան դիսկ-ժոքեյ Ալան Ֆրիդը խիզախություն է ունենում եթերում միացնել ռիթմ-էնդ-բլյուզ ոճի երաժշտություն: Եվ որպիսի չցնցի «սպիտակ» հանդիսատեսին, հորինում է այլ անվանում՝ ռոքնռոլ: Նրա շնորհիվ դիմակավորված ռիթմ-էնդ-բլյուզը հնչում է ամբողջ ուժով` դառնալով բոլորին հասանելի՝ անկախ մաշկի գույնից:



Չնայած նրան, որ դժվար է նշել այս ոճի առաջացման որոշակի ժամկետը, սակայն մասնագետները շատ հաճախ առաջնությունը տալիս են 1951թ. Այք Թյորների ձայնագրած «Rocket 88» երգին։





Մինչև այսօր «ռոքնռոլի արքա» է համարվում Էլվիս Փրեսլին, ով երաժշտական և ոճային մեծ ազդեցություն է ուեցել ամբողջ աշխարհի երիտասարդ սերնդի վրա։ 1960–ականների կեսերին ռոքնռոլի մեջ թարմ մտքեր և նոր կյանք ներմուծեց բրիտանական «The Beatles» խումբը, որը նորից երգեց ռոքնռոլային գրեթե բոլոր հայտնի հիթերը։ Այդ շրջանում էլ սկսում է օգտագործվել «ռոք» բառը։




Կատեգորիա: Երաժշտություն, Սիրված երգեր | Դիտումներ: 692 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն