18:36 Աստղային ապահովագրություններ: |
![]() 1982 թվականին մոլագարը հարձակվեց դերասանուհի Թերեզա Սալդանայի վրա, այլանդակելով նրա դեմքը եւ զրկելով կինոյում նկարահանվելու հնարավորությունից: Այս պատահարը աստղերին շատ բան սովորեցրեց: Միլիոններ բերող իրենց արտաքինի համար անհանգստանալով, աստղերը սկսեցին ապահովագրել իրենց «աստղային» մարմնի մասերը: 1.Սուպերմոդել Հայդի Քլումի ոտքերը ապահովագրված են 3 մլն դոլարով: Ընդ որում, մի ոտքն «ավելի թանկ» է գնահատվել, քանի որ դրա վրա փոքրիկ սպի կա: ![]() 2.Եթե որեւէ բան պատահի դերասանուհի Ջեյմի Լի Կյորտիսի ոտքերի հետ, ապա նա ապահովագրական ընկերությունից 1 միլիոն դոլար կստանա: ![]() 3.«Գինեսի» գրքի ռեկորդակիր, աշխարհում ամենաարագ չեչոտկա պարող Մայքլ Ֆլեթլին իր ոտքերը ապահովագրել է ոչ ավել, ոչ պակաս` 42 միլիոն դոլարով: ![]() 4.Զինեդին Զիդանի ոտքերը «գնահատվել են» 30 մլն դոլար: ![]() 5.«Ռոլինգ Սթոունզի» Կիտ Ռիչարդսը իր միջնամատը ապահովագրել է 1,75 մլն. դոլարով: ![]() 6.Բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտը իր ձայնը ապահովագրել է 600.000 դոլարով: ![]() 7.ամերիկացի երգիչ եւ երաժիշտ Բրյուս Սփրինգստինը իր ձայնը գնահատել է 6 մլն դոլար ![]() 8.3.2 մլն դոլար` այսքան են գնահատել Թինա Թերների ձայնը: ![]() 9.Կլաուդիա Շիֆերի դեմքը ապահովագրված է 7 մլն դոլարով: ![]() 10.Քրիսթի Թերլինգտոնի դեմքի համար ապահովագրական ընկերությունները պատրաստ են վճարել 1 մլն դոլար: ![]() 11.Ջուլիա Ռոբերտսի լեգենդար ժպիտը ապահովագրված է 30 մլն դոլարով: ![]() 12.Եթե դերասանուհի Ամերիկա Ֆերերայի ատամներին մի բան պատահի, ապա նա ապահովագրական ընկերություններից կստանա 14 մլն դոլար: ![]() 13.Ավստրալացի կրիկետ խաղացող Մերվ Հյուզը իր հիասքանչ բեղերը ապահովագրել է 350.000 դոլարով: ![]() 14.Ջենիֆեր Լոպեսի հետույքը ապահովագրական ընկերությունները գնահատել են 38 մլն դոլար: ![]() 15.Քանթրի ոճի ամերիկյան երգչուհի Դոլլի Պարթոնը իր կուրծքը ապահովագրել է 600.000 դոլարով: ![]() 16.7 մլն դոլար` հենց այսքան գումարով է ապահովագրել իր կրծքավանդակի մազերը բրիտանացի երգիչ Թոմ Ջոնսը: ![]() 17.Միք Ջագերի առնանդամը ապահովագրական ընկերությունները գնահատել են 1.7 մլն դոլար: ![]() 18.Նախկինում աստղերը չէին էլ երազի նման աստղաբաշխական գումարների մասին: Այսպես, հայտնի պարող Ֆրեդ Աստերի յուրաքանչյուր ոտքը գնահատվել էր ընդամենը 75.000 դոլար: ![]() 19.Իսկ դերասանուհի Բետտի Գրեյբլի ոտքերի ապահովագրման գումարը` 1 մլն դոլար, պարզապես ապշեցուցիչ էր թվում: ![]() 20.Տաղանդավոր դերասանուհի եւ երգչուհի Մարլեն Դիտրիխի ձայնը եւս գնահատվում էր 1 մլն: ![]() 21.Ռուսական աստղերը եւս հետ չեն մնում: Օրինակ, Վալերի Լեոնտեւի ոտքերը ապահովագրված են 10 հազար դոլարով: ![]() 22.Իսկ Զեմֆիրայի ձեռքերի մատները «արժեն» 170.000 դոլար: ![]() 23.Սերգեյ Զվերեւի ձեռքերը ապահովագրված են 1 մլն դոլարով: ![]() 24.Նիկոլայ Բասկովի ձայնը ապահովագրված է 2 մլն դոլարով: ![]() 25.Վիտասինը` 2.5 մլն, սակայն այն դեպքում, երբ երգիչը ձայնը կորցնի 10 օրից ավել ժամանակով: ![]() |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |