18:24 Այսօր նշվում է Երկիր մոլորակի օրը |
Արդեն 41 տարի է, ինչ ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկրի և մայր Երկիր մոլորակի օրը: Երկրի և մայր Երկիր մոլորակի օրերը երկու տարբեր միջազգային տոներ են, բայց իմաստը նույնն է, քանզի այս օրը մեկ անգամ ևս մարդկության ուշադրությունն է հրավիրվում մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա: Այս օրը ողջ մարդկությունը, յուրաքանչյուրը պետք է խորհի և խնայողաբար վերաբերվի Երկիր մոլորակին: Ինչպես հավաստում են աշխարհում Մոլորակի օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին: Օրինակ` մարդիկ կարող են այս օրը մեքենայով երթևեկելու փոխարեն` հեծանվով տեղաշարժվել: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |