00:29 Էռնեստ Հեմինգուեյ |
Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի աենահուզիչը։ Նա հաղթեց գրազը։ «Վաճառվում են մանկական կոշիկներ` երբեք չկրած»։ Ծնվել է 1899 թվականին Չիկագոյից ոչ հեռու գտնվող Օք-պարկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դարձել է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայել <<Մեր ճամանակներում>> կոչվող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա ստեղծագործություններում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա <<Հրաժեշտ Քենքին>> վեպն էր, որը լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։ Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորասությամբ։ Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝ <<Ծերունին և ծովը>>։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է նոբելյան մրցանակ: «Ծերունին և Ծովը» վիպակի հերոսը, որ մեծ կենսափորձ ունեցող և կյանքի դժվարությունները հաղթահարող ընդհանրացված կերպար է, ինչ-որ չափով հիշեցնում է նաև հեղինակին՝ Հեմինգուեյին։ Հերոսի կամքի ուժը, ոգու արիությունը, դժվարություններից չընկճվելը ուսանելի օրինակ են բոլորիս համար։ Վիպակը մի քանի անգամ էկրանավորվել է: Հեմինգուեյի բեղմնավոր կյանքը, սակայն, ցավալի ավարտ ունեցավ. վերջնականապես քայքայվել էր նրա առողջությունը։ Զգալով, որ այլևս չի կարող ապրել լիարժեք կյանքով, 1961 թվականին նա ինքնասպան է եղավ։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |