11:03
Գունավոր տաբատներ

Վարդագույն. այս կանացի ջինսերը չի կարելի կրել ամեն տեսակի վերնաշապիկի հետ: Շատ գունեղ վերնաշապիկներն այս ջինսերի հետ ծաղրածուի տեսք կտան:
Ավելի լավ է` հագնել սպիտակ վերնաշապիկներ` կարելի է փոքրիկ նկարով:


Կանաչ. թարմ ու նուրբ այս երանգը համապատասխանում է ցանկացած ոճի:
Օրինակ, եթե casual ոճի սիրահար եք, կարող եք կրել կանաչ տաբատը սպիտակ գույնի վերնաշապիկով,- ասում են մասնագետները:



Կարմիր. որպեսզի մեղմացնեք կարմիր ջինսերի վառ տեսքը, դրանք կարելի է կրել մոխրագույն վերնաշապիկով:
Բայց ամենանորաձև տարբերակը` կարմիր ջինսերը ծովային ոճի գծավոր վերնաշապիկի հետ կրելն է:



Նարնջագույն. այստեղ երկու տարբերակ կա: Առաջինը` նարնջագույն ջինսեր` գումարած սպիտակ կամ բեժ գույնի վերնաշապիկ, երկրորդ` էլեգանտ casual:
Այս դեպքում ջինսերը կրում ենք մետաքսե վերնաշապիկի հետ
(մուգ կապույտ, սպիտակ, բեժ կամ սև):



Էլեկտրիկ կապույտ. այս նորաձև երանգն աննկատ չի թողնի: Այն պետք է համապատասխանեցնել չեզոք գույների հետ` սև, մոխրագույն և բեժ:
Այսպիսի ջինսերին կհամապատասխանեն մետաքսե, բամբակյա կամ բարակ կաշմիրից
թեթև վերնաշապիկները:

Կատեգորիա: Նորաձևություն և Հագուստ | Դիտումներ: 2399 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Lil V.28.07.2012 20:32 Պատասխանել
morqurencs xanut@ ka tongue

Ավելացնել մեկնաբանություն