13:36
Հարբած փղեր

(Կներեք, ավելի հարմար նկար չգտա:)

Պարզվում է՝ ալկոհոլի չարաշահումը բացասական ազդեցություն է ունենում և տհաճ հետևանքներ առաջացնում ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների դեպքում։ Դրա վառ օրինակն են հնդկական փղերը, որոնց հարբեցողությունն աղետալի հետևանք է ունեցել մարդկանց համար:
50 փիղ ներխուժել է Դումուրկոտա գյուղի խանութներից մեկն ու այնտեղ իսկական գինարբուք կազմակերպել. 500 լ-ի չափով ալկոհոկային խմիչք օգտագործելուց հետո հարբած կենդանիները սկսել են քարուքանդ անել բնակիչների տները։
Դեպքի վայր ժամանած փրկարարների օգնությամբ բնակիչներին հաջողվել է գյուղից դուրս հանել անկառավարելի փղերին։ Բնակիչների խոսքով՝ այս հսկայական կենդանիները հարբելուց հետո իրենց վարքով գրեթե չեն տարբերվում մարդկանցից. դառնում են ագրեսիվ և անգիտակից։
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 609 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Gani Hakobyan15.11.2012 17:06 Պատասխանել
smile smile smile smile

Ավելացնել մեկնաբանություն