18:41 Հայաստանը «Երիտասարդ պարողների Եվրատեսիլին» |
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Երիտասարդ պարողների Եվրատեսիլին»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Այն կկայանա Լեհաստանում հունիսին։ Իսկ մինչ այդ կհայտարարվի ընտրական փուլ եւ կփորձեն ընտրել լավագույն արողին, ով կներկայացնի Հայաստանը։ Մինչեւ մարտ ամիսը հայտնի կլինի «Երիտասարդ պարողների Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը։ Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ դա դասական ֆորմատի մրցույթ է, չի լինելու հեռուստաքվեարկություն։ Հաղթողին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին։ Այս մրցույթի դեպքում պարտադիր կանոն է, որ ներկայացող մասնակիցը ունենա դասական կրթություն։ «Նա կարող է հանդես գալ ազատ ոճի մեջ, բայց դասական կրթությունը պարտադիր է»,- ասաց Գոհար Գասպարյանը։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ավելացնել մեկնաբանություն
|