12:56
Հիվանդը վախեցրել է բժիշկերին


2007 թվականին Կանադայի վիրաբույժները իսկական շոկ ապրեցին: Հիվանդը, որին նրանք վիրահատում էին, հանկարծ սկսեց արյունահոսել... Իսկ նրա արյունը մուգ կանաչ գույնի էր: Նրանք մտածեցին, որ նա այլմոլորակային է: Իրոք, ո՞վ է տեսել կանաչ գույնի արյուն: Արյան ստուգումից հետո պարզվել է, որ հիվանդը տառապում է սուլֆոհեմոգլոբինեմիայով: Այդ հիվանդությունը առաջանում է այն ժամանակ, երբ ծծմբի ատոմը միանում է հեմոգլոբինին, փոխելով նրա կառուցվածքը: Այդպիսով, փոխվում է արյան գույնը:
Այդ հիվանդությունը առաջացել է կանադացու մոտ սումատրիպտանի չարաշահումի պատճառով: (Սումատրիպտանը՝ գլխացավի դեմ դեղամիջոց է): Հիվանդին առաջարկել էին ձեռնպահ մնալ այդ դեղամիջոցը օգտագործելուց և մի քանի շաբաթ հետո նրա արյունը կրկին կարմիր գույն ընդունեց:
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 540 | Ավելացրեց: artyom | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Gani Hakobyan25.11.2012 12:58 Պատասխանել
shock shock shock

Ավելացնել մեկնաբանություն