14:21
Ջեմալ Փաշայի թոռը Հայոց ցեղասպանության մասին գիրք կթողարկի

Հայոց Ցեղասպանության հիմնական պատասխանատուներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, ցեղասպանության մասին գիրք լույս կնծայի:Այս մասին հայտնում է լրագրող Յավուզ Բայդարը Twitter-ի իր էջում:Իր հայտարարության մեջ նա ասում է, որ «Հասան Ջեմալը նոր գիրք է թողարկում՝ «1915. Հայոց Ցեղասպանություն» վերնագրով. նոր համարձակ գիրք Հասան Ջեմալի՝ Ջեմալ Փաշայի թոռան կողմից, դուրս կգա Թուրքիայում»,- գրել է նա:
Ուշագրավ է, որ Հասան Ջեմալի մասին Ցեղասպանության համատեքստում խոսվում է նաև 2011-ին Օքսֆորդի համալսարանի հրապարակած «Ցեղասպանության հարց» գրքում. նրան, մասնավորապես, շնորհակալություն է հայտնվում ցուցաբերված աջակցության համար:
Ջեմալ կրտսերը հայտնի է դիրքորոշմամբ, որը ձևակերպել է այսպես. «Հայոց Ցեղասպանությունը մերժելը հավասարազոր է մարդկության դեմ այդ ոճրագործությանը հանցակից լինելուն»:
Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 518 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն