17:35 Ջոն Լենոնի խոսքերից |
_ _ _ Տաղանդը հաջողության հասնելու հավատ է: Կատարյալ անհեթեթություն է, երբ ասում են. «Ես մեջս շնորհ եմ բացահայտել»: Ես ուղղակի աշխատել եմ: _ _ _ Ապրելը հեշտ է փակ աչքերով, երբ պարզ չէ, թե ինչ ես տեսնում: _ _ _ Երազն ավարտվեց: Ժամանակն է աշխատելու: _ _ _ Շանս տվեք աշխարհին: _ _ _ Ռոքնռոլը հավերժ է, քանի որ այն պարզ է, ու նրանում չկա որեւէ ավելորդ մի բան: _ _ _ Հաջողության կարող է հասնել յուրաքանչյուրը, ուղղակի պետք է շարունակաբար կրկնել այս բառերը, եւ հաջողությունը կգա: _ _ _ Մինչեւ Էլվիսը չկար ոչինչ: _ _ _ Մեզանից ներքեւ չկա դժոխք, մեր վերեւում միայն երկինքն է: _ _ _ Եթե դու կանգնած ես անդունդի եզրին ու երկմտում ես՝ թռչե՞լ, թե՞ ոչ: Թռի՛ր: _ _ _ Մահը նույնն է, ինչ տեղափոխվելը մի մեքենայից մյուսը: _ _ _ Տղամարդուն շարժող ուժը կինն է: Առանց կնոջ անգամ Նապոլեոնը կլիներ սովորական հիմարի մեկը: _ _ _ Մենք Հիսուսից ավելի հայտնի դարձանք: Դրա համար ես հայտարարում եմ, որ ռոքը նոր կրոն է «Եթե հանճարներ լինում են, ապա ես դրանցից մեկն եմ: Հաճախ մտորում էի` հանճա՞ր եմ, թե՞ խելագար: Խելագար լինել չեմ կարող, այլապես կնկատեին: Ուրեմն հանճար եմ: Այսինքն հանճարեղությունն իմ կարծիքով խելագարության ձև է (մենք` բոլոր հանճարներս, այդպիսին ենք): Բայց ես, այսպես ասած, քաշվում էի դրանից, ինչպես քաշվում էի կիթառ նվագելուց: Եթե աշխարհում լինում են հանճարներ, ապա նա… հենց ես եմ, իսկ եթե ոչ` թող ամեն ինչ գրողի ծոցը գնա: Այսպես էի մտածում, երբ երեխա էի, բանաստեղծություն էի գրում ու նկարում: Ես շնորհիվ չէ, որ ինչ-որ նշանակալից բան դարձա, միշտ էլ այդպիսին էի: Ինձ նման մարդիկ արդեն ութ- ինը- տասը տարեկանում գիտակցում են իրենց այսպես կոչված հանճարեղությունը… Հիշում եմ, միշտ զարմանում էի, թե ինչու իմ մեջ ոչ մի կերպ չեն բացահայտում այդ բանը: Դպրոցում սովորելիս ինքս ինձ հարց էի տալիս. մի՞թե ոչ ոք չի տեսնում, որ բոլորից խելացի եմ, նաև ուսուցիչներից, որոնք միայն գլուխս անպետք տեղեկություններ էին լցնում: Բարձր դասարաններում ինձ լրիվ կորած էի համարում ու ասում էի մորաքրոջս. : Բայց նա շարունակում էր թափել իմ գրողի տարած ձեռագրերը: Նրան այդպես էլ չներեցի, որ չփորձեց նայել, տեսնել` ինչ կա իմ մեջ:Հանճարեղ լինելը հիմնականում ցավ է: Միայն ցավ…»: _ _ _ Երբ 5 տարեկան էի, մայրս ասում էր՝ կյանքում ամենակարևորը երջանիկ լինելն է։ Երբ սկսեցի դպրոց գնալ, ինձ հարցրին՝ ինչ եմ ուզում դառնալ, պատասխանեցի՝ ուզում եմ երջանիկ լինել։ - Չես հասկացել առաջադրանքը,- ասացին։ -Դուք կյանքը չեք հասկացել,- պատասխանեցի։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |