12:12
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է


Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օր է: Հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:

Թանգարաններն այդ օրն աշխատում են 11:00-18:00: Անց է կացվում նաև «Թանգարանների գիշեր», և այդ օրը Երևանի և Հայաստանի թանգարանները այցելուների համար բաց են լինում երեկոյան 18:00-ից մինչև կեսգիշեր: Թանգարանները հանդես են գալիս նաև մի շարք միջոցառումներով: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005թ.:



«Թանգարանների գիշերը» առաջին անգամ անցկացվել է 1997 թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանությունները ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, որը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք:

1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը: 2001թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:

Կատեգորիա: Աշխարհի նորություններ | Դիտումներ: 621 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն