20:30
Մխիթարյանով հետաքրքրվում են միանգամից 3-ը


Իտալական Corriere dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Շախտյորի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել միաժամանակ 3 գերմանական ակումբ՝ «Բավարիան», «Շալկեն» և «Բորուսիան»։
Ինչպես հայտնում է football.sport.ua-ն, գերմանացիները տպավորված են Ուկրաինայի Չեմպիոնների լիգայում և Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում Մխիթարյանի խաղով և այժմ քննարկում են ֆուտբոլիստի տրանսֆերի գնման հնարավորությունը։ Ըստ տարբեր գնահատականների՝ 23-ամյա ֆուտբոլիստի ներկայիս արժեքը 17-20 մլն եվրո է։
Ժամանակին Մխիթարյանը «Շախտյորին» արժեցել է 4 մլն, որը վճարել էր Դոնեցկի «Մետալուրգը»։ Իսկ 2009թ. Հենրիխն Ուկրաինա տեղափոխվեց հայկական «Փյունիկից»՝ 600 հազար եվրոյի դիմաց։
Կատեգորիա: STORY- ի նորություններ | Դիտումներ: 467 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն