21:06 Ջասթին "Երբևէ չեմ փորձել թաքցնել, որ միասին ենք" |
Օփրա Ուինֆրիին պարզել է, թե ինչ հարաբերությունների մեջ են Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը: Ջասթինը, խոսելով Սելենա Գոմեսի մասին, հետեւյալն է ասել. “Սիրում եմ շփվել միայն անկեղծ մարդկանց հետ, իսկ Սելենան ամենից անկեղծ ու ազնիվ մարդն է, որ երբեւիցե հանդիպել եմ: Շատ բարի սիրտ ունի: Նրա հետ կարող եմ ամեն ինչի մասին խոսել: Երբեւէ չեմ փորձել թաքցնել, որ միասին ենք: Չեմ ուզում, որ մտածի, թե ամաչում եմ իրենից”: Երգիչը պատմել է նաեւ իր երկրպագուների մասին.“Գնահատում ու մտածում եմ երկրպագուներիս զգացմունքների մասին: Բայց ես էլ մյուս մարդկանց պես ուզում եմ երջանիկ լինել: Չեմ ուզում ամբողջ կյանքս միայնակ մնալ”: Ուինֆրին հարցազրույցի ժամանակ Բիբերին նաեւ մեկ խորհուրդ է տվել, ինչի առիթով երգիչը նշել է. “Եթե նույն ինքը` Օփրան ասում է, որ 25-ում ամուսնանալը շուտ է, ուրեմն կմտածեմ այդ թեմայի շուրջ: Բայց մինչ 25-ամյակս դեռ շատ ժամանակ ունեմ”: Իսկ այժմ ձեզ եմ ներկայացնու Բիբերի նոր երգը, որը կոչվում է Make you Believe: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |