13:37
ՈՒՐԱԽԱԼԻ ՎԻՃԱԿԱԳՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այս տարի մորից երեխային անցնող ՁԻԱՀ վարակի դեպք չի արձանագրվել:
«Հայաստանում չի գրանցվել հղի կնոջից երեխային վարակելու ոչ մի դեպք: Սա պարզ հաջողություն է, բայց իրականում այս ամենի տակ դրված է մի ամբողջ աշխատանք, և այդ աշխատանքը շարունակական է լինելու»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանում այսօր արդեն իրականացվում է ռետրովիրուսային բուժում, ինչպես նաև անվճար խորհրդատվության հնարավորություն կա:
1988-ից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը` 2012թ.-ի 11 ամիսների ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 954 մարդ (70,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 450 դեպք (29,8%): ՄԻԱՎ վարակի 26 (1,9%) դեպք է արձանագրվել երեխաների մոտ: Եվ ինչպես ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ամենաշատ վարակակիրները Շիրակի մարզում են:
Հանդիպմանը ներկա ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի համակարգող Հովհաննես Մադոյանն ասաց, որ Հայաստանն այս առումով աշխարհի շատ այլ երկրների համեմատ շատ ավելի լավ վիճակում է գտնվում, իսկ մահվան դեպքերը հիմնականում պայմանավորված են շատ ուշ բժշկի դիմելու հանգամանքով:
Նշենք, որ 2011թ-ի ընթացքում ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,7 մլն մարդ, որից 92000-ը` մեր տարածաշրջանում:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 530 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն