16:56 Շուտով “Փոքրիկ զորավարը” |
"Փոքրիկ զորավարը” վերնագրով նոր կատակերգությունը էկրան կբարձանա այս տարեվերջին: ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հենրի Քոչարյան Կոմեդիայի տեւողությունը կլինի մոտ 1 ժամ 40 րոպե: Նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում եւ Գառնիում, ըստ սյուժեի` 2 ավազակ որոշում են փախցնել օլիգարխի տղայի եւ փրկագին պահանջել, բայց այդ երեխան նրանց գլխին պատուհաս է դառնում. "Տղան իրեն զորավար էր պատկերացնում, սկզբում` Չինգիզ Խան, հետո մտափոխվում է` ուզում է լինել զորավար Անդրանիկը”: Հենրի Քոչարյանի խոսքով` սցենարը գրել է Օ'Հենրիի "Կարմրամորթ առաջնորդը” պատմվածքի մոտիվներով. "Եթե պատմվածքում գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում` Ամերիկայում, ապա ֆիլմում գործողությունները տեղափոխվել են 21-րդ դար, 2012 թվական, Հայաստան… Նոր կերպարներ են ավելացել, սյուժետային զարգացումները փոփոխության են ենթարկվել”: Հենրի Քոչարյանը փոխանցմամբ` պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին, բայց միգուցե մոնտաժային աշխատանքների պատճառով այն հետաձգվի եւ ցուցադրվի հաջորդ տարվա սկզբին. "Ֆիլմը նախատեսված է ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար, փորձել ենք պահպանել ցենզուրան, ընտանեկան կոմեդիա է, ժամանցային գործ, որի ավարտը եւս հումորային է”: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |