12:38 Սովորիր գնահատել ՀԱՅ! |
Վերջերս ականատես եմ լինում այնպիսի դեպքերի որոնք ինձ համար շատ վիրավորական է: Սկսեմ նրանից որ մի քանի օր առաջ ֆեյսբուքյան որևէ էջում (չբարձրաձայնեմ անունը) տեղադրել էի մեր Հայերիս պարծանք Հենրիխ Մխիթարյանի նկարը, որը բոլորովին վերջերս տեղափոխվեց Դորտմունդի <<Բորուսիա>>, որտեղ հենց առաջին խաղի ժամանակ դարձել էր գոլի և գոլային հարվածի հեղինակ: Ճիշտ է չեմ հետաքրքրվում ֆուտբոլով, բայց այս լուրը ստիպեց ինձ հպարտանալ: Սկայան նկարը տեղադրելուց հետո ապրեցի մեծ հիասթափություն երբ կարդացի. <<Ինչ էլ հպարտանալու բան էք գտել>> արտահայտությունը: Ինչու մենք` հայերս չենք գնահատում այն ինչ ունենք: Կան Հայաստանի նման փոքր երկրներ, որորնք չունեն մեզ նման հպարտանանալու առիթ: Իսկ մենք աշխարհի տարբեր ծայրերում ունենք մեր հանճարները` Հենրիխ Մխիթարյան, Շառլ Ազնավուր, Արթուր Աբրահամ, Շերլին Սարգսյան և այլն: Էլ չասեմ որ մեր երիտասադները երևի մոռացել են ասենք Արամ Խաչատրյանի, Այվազովսկու և ուրիշների մասին: Այո! եթե այսօր չեք գնահատում վաղը կմոռանաք! Գնահատիր այն ինչ ունես. չէ որ մյուսները երազում են ունենալ այն ինչ դու: Լիլիթ Վարդանյան |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |