15:40
Սըր Փոլ Մաքքարթնի
Այսօր` հունիսի 18-ին, հանրահայտ երգիչ Սըր Փոլ Մաքքարթնի ծնունդն է:



Հայտնի անգլիացի ռոք երգիչ, երգերի հեղինակ և մուլտիգործիքավորող Փոլ Մաքքարթնին ծնվել է 1942թ.-ի հունիսի 18-ին: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել որպես «The Beatles» խմբի հիմնադիրներից մեկը։

Երաժշտության հանդեպ սերը Մաքքարթնիին անցել է հորից՝ Ջեյմս Մաքքարթնիից, ով 1920-ական թվականներին իր իսկ «Jim Mac’s Jazz Band» նվագախմբում դաշնամուր էր նվագում: Փոլը, իր հայրն ու կրտսեր եղբայր Մայքլը տանը հաճախ նվագում էին տարբեր երաժշտական գործիքներ: Հենց հայրն էլ նվիրել է Փոլին իր առաջին կիթառը, որի վրա նա առաջին անգամ նվագել է իր «I Lost My Little Girl» երգը:



Փոլ Մաքքարթնիի և Ջոն Լենոնի վաղ ընկերության շնորհիվ հետագայում ստեղծվեց «The Beatles» աշխարհահռչակ խումբը: Որի առաջին համերգը տեղի ունեցավ 1961թ.-ի մարտի 21-ին Լիվերպուլում՝ «The Cayern» ակումբում: Իսկ արդեն 1963թ.-ի փետրվարի 11-ին լույս տեսավ իրենց առաջին՝ «Please Please Me» ալբոմը:



Մաքքարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան` շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 մլն վաճառված սինգլներով: Նրա և Լեննոնի «Yesterday»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը: Մաքքարթնին եղել է նաև «Wings» խմբի ղեկավարը։



Կատեգորիա: Երաժշտություն, Սիրված երգեր | Դիտումներ: 1088 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ентариев by Isu-uCoz.3dn.Ru-->

Ավելացնել մեկնաբանություն