14:29 «Տարվա մարդ» |
«Դե Ֆակտո» ամսագիրը Լևոն Արոնյանին շնորհեց «Տարվա մարդ» մրցանակը: Ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը մրցանակի հանձնման արարողությանը Արոնյանին տեղեկացրեց, որ այս մրցանակն առաջինը շնորհվել է Անդրանիկ Մարգարյանին, ապա Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին, իսկ Արոնյանից առաջ՝ Հենրիխ Մխիթարյանին: Լևոն Արոնյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և ասաց. «Հուսով եմ, որ կկարողանամ մինչև տարվա վերջ հասցնել նոր խաղով նվերն արդարացնել»: Գրոսմայստերը նշեց, որ նոյեմբերի 29-ին պատրաստվում է մասնակցել Լոնդոնում կայանալիք շախմատի խոշոր մրցաշարին: «Այնտեղ միշտ մրցում են աշխարհի ուժեղագույն խաղացողները և Անգլիայի երեք-չորս խաղացողներ: Ես ուրախ եմ, որ այս տարի էլ նվաճել եմ այդ հնարավորությունը այնտեղ պայքարելու»,- ասաց նա և ավելացրեց, որ Լոնդոնից հետո անմիջապես գնալու է Չինաստան: Արժանի է: Ես հպարտ եմ Լևոն Արոնյանով: Ցանկանում եմ նորանոր հաղթանակներ: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
|