01:35
13-ամյա հայ ջութակահարը երազում է հանդես գալ նվագախմբում

ԱՄՆ-ում 13-ամյա հայ ջութակահարը երազում է հանդես գալ նվագախմբումՄասաչուսեթսի Բելմոնտ քաղաքից Հայկ Արամ Հովսեփյանն առաջին հայացքից այնպիսին է, ինչպես 13-ամյա դեռահասների մեծ մասը:  Նրան մյուսներից առանձնացնում է  ջութակը, թեեւ տղան  նավագում է նաեւ սաքսոֆոն, դաշնամուր, հայկական շվի, գրում է «The Armenian Reporter»-ը: Ապրիլին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Հայկը հանդես եկավ լի դահլիճի առջեւ: Ներկա սենատորները, կոնգրեսականները,  քաղաքական գործիչները, ցեղասպանությունը վերապարածների ժառանգենրը հուզվել էին տղայի կատարումից:
Հայկը իրական երազանք ունի` դառնալ պրոֆեսիոնալ ջութակահար եւ հանդես գալ նվագախմբում: Դրան հասնելու համար նա կշարունակի ելույթներ ունենալ դպրոցներում եւ ծերանոցներում:

Հայկը ջութակ նվագել է սովորում 4  տարեկանից: 2009թ-ին նա  իր առաջին պարգեւն է ստացել Մասաչուսեթսի երաժշտության ուսուցիչների ասոցիացիայի կողմից: 2010թ. ապրիլի 24-ին  նա ոսկե մեդալ է ստացել Կանադայում Դասական երաժշտության մրցույթում: Երկու ամիս անց դարձել է «Young Promise» միջազգային մրցույթի դափնեկիրը:

Կատեգորիա: Չկարողացանք անտարբեր անցնել կողքով | Դիտումներ: 442 | Ավելացրեց: LoL | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Lil V.28.12.2012 22:39 Պատասխանել
hatkapes dzer humanitarneri V.Lilit@ biggrin

Ավելացնել մեկնաբանություն