Story 1
15:57
Ամենաթանկ երաժշտական գործիքները
.
Այս գործիքները պատրաստվել են մի քանի դար առաջ` հանճարեղ վարպետների կողմից և հնչել մեծ երաժիշտների ձեռքերում։

1,Գվարների դել Ջեզուի ջութակը`1741թ.



Ջութակի հանճարեղ վարպետները նույնիսկ մահից հետո չեն դադարում իրենց տաղանդով մրցակցել։ Գվարներիի և նրա գլխավոր հակառակորդ Ստրադիվարիուսի ջութակները մրցակցում են մինչ օրս։ Գործիքն արժե $18.000.000:

2,Դյուպորի թավջութակ` ստեղծված Ստրադիվարիուսի կողմից 1711թ.



Գործիքն արժե $ 20.000.000: Գոյություն ունի լեգենդ, ըստ որի, գործիքի պատյանի խազերը թողել է Նապոլեոն Բոնապարտը, երբ փորձել է նվագել նրա վրա։

3,Ջութակ «Լեդի Բլանտ»` Ստրադիվարիուս 1721թ.



Վաճառվել է $15.894.000։ Ստրադիվարիուսի և նրա աշակերտների կողմից ստեղծված գործիքները չեն դադարում պարբերաբար գնային ռեկորդներ սահմանել։

4,Դաշնամուր` «Մեծ հաղճապակի»



2008թ. Չինաստանում Օլիմպիական խաղերի ժամանակ հայտնի չին դաշնակահար Լան Լանը նվագեց հենց այս դաշնամուրի վրա, որը պատրաստվել էր The Heintzman Piano ընկերության կողմից հատուկ Օլիմպիական խաղերի համար։ Գործիքը խաղերից հետո վաճառվեց $ 3.220.000:

5,Էլեկտրական կիթառ Fender Stratocaster` հանրաճանաչ երաժիշտների ստորագրություններով



Այս կիթառը հանրահայտ է նրանով, որ նրա վրա կան այնպիսի լեգենդար ռոք երաժիշտների ստորագրություններ, ինչպիսիք են Կիտ Րիչարդսը, Միկ Ջագգերը, Էրիկ Կլեպտոնը, Բրայան Ադամսը և այլն։ Գործիքն արժե $ 2.800.000:

6,Աշխարհահռչակ կաղնե դաշնամուր Steinway



2000թ. հայտնի երգիչ Ջորջ Մայքլը ձեռք բերեց այս գործիքը $2.000.000:

7,Ջոզեֆ Իոհան Կոշեի կլավիսին



Առաջին անգամ կլավիսին անունով գործիքը հիշատակվում է XIV դարում։ Կլավիսինների կենտրոնը համարվում էր Անտվերպենը, որտեղ և «ֆլամենդրյան ստրադիվարիուսների» կողմից 1679թ. ստեղծվեց այս կլավիսինը։ Այս գործիքը 2001թ. Sothbey’s աճուրդի ժամանակ վաճառվեց $ 390.000:

8,Կիտ Ջոն Մունի հարվածային գործիքների հավաքածու



Կիտ Ջոն Մունը մահացել է 1978թ. 32 տարեկան հասակում։ Խելագար Մունի նվագելու ձևը խելքահան էր անում շատերին։ Հավանաբար նրա ֆանատներից մեկն էլ 2004թ. ձեռք բերեց այս գործիքները Christie's աճուրդի ժամանակ $ 252.487:

9,Ամենաթանկարժեք գործիքների ցանկը եզրափակում է Չարլի Պարկերի սաքսոֆոնը



Ապրելով ընդամենը 34 տարի Չարլի Պարկերը հասցրեց դառնալ ջազի հայրերից մեկը։ Նրան պատկանած սաքսոֆոնը, որը Չարլիի այրու կողմից խնամքոց պահվել էր ավելի քան 50 տարի վաճառվեց $261.750:
Категория: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ՝ 844 | Ավելացրել է՝ Gani
KNARIK BABAYAN05.02.2013 17:11 Պատասխանել
Dashnamuuuuurrr
Gani Hakobyan05.02.2013 18:05 Պատասխանել
harvacayin gorcikner biggrin biggrin biggrin biggrin
Lil V.06.02.2013 00:11 Պատասխանել
guittar sad wacko
Lil V.04.02.2013 17:52 Պատասխանել
hands thumb

Ավելացնել մեկնաբանություն


Смотри там все для ucoz очень много полезной инфы для ucoz.
Вот все о роке - социальная сеть для рокеров России
Также есть сайт, где можно посмотреть даты выхода игр без регистрации.
Также можете посетить официальный сайт Леонова и .
популярный сайт новинки игр на pc 2013 с обзорами авто.
Уделите также внимание рок сайт , лучшие рок песни